Կանանց մազերի ամենագեղեցիկ գույնն՝ ըստ տղամարդկանց
Ըստ Մեծ Բրիտանիայում իրականացրած վերջին հետազոտության տվյալների՝ հակառակ տարածված կարծիքին, տղամարդիկ ավելի շատ սևահերներին են սիրում: Պարզվում է՝ տղամարդիկ կարծում են, որ սևահերներն ավելի հարմար են կնոջ կամ մշտական զուգընկերուհու դերում: Տղամարդիկ կարծում են, որ սևահերներն ավելի լավ են խնամում իրենց արտաքինը, ավելի լավ են պատրաստում և հիանալի են հետևում տան մաքրությանը: Այդ հանգամանքն ապացուցել է տղամարդկանց շրջանում իրականացրած սոցարցումը: 54 %-ն ընտրել է սևահերներին, 6 %-ը նախապատվությունը տվել է շիկահերներին, իսկ 30 %-ը մազերի գույնն այնքան էլ էական չի համարել: Ինչ վերաբերում է մշտական զուգընկերոջը, ապա տղամարդկանց 48 %-ը նախընտրել է սևահերներին, յուրաքանչյուր չորրորդը՝ շիկահերներին, իսկ 27 %-ը չի կարողացել կողմնորոշվել ընտրության հարցում: Տղամարդիկ նաև կարծում են, որ սևահերներն ավելի խորն են, պատրաստ են սեքսուալ փորձարկումների և ավելի լավ են գլուխ հանում ֆինանսներից: