Կանացի խորամանկ հոգեբանություն - 29 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 29 » Կանացի խորամանկ հոգեբանություն
20:01
Կանացի խորամանկ հոգեբանություն

Միմյանց հավանելը ամենահեշտն է ու արագ է լինում, իսկ դրանից հետո եկող հարաբերությունների շարունակությունը քրտնաջան ու մտածված աշխատանք է պահանջում կնոջ կողմից:Ընդհանրապես հարաբերությունների ժամանակ կարևոր է փոխզիջումը, իսկ հենց սիրային հարաբերութունների ժամանակ այն առաջին պայանն է դառնում: Շատ հաճախ զույգի մոտ նկատելի է մրցակցություն. տղամարդն անընդհատ կնոջը զգացնել է տալիս, թե ինքն առավել է, և իր որոշումները պետք է առաջնային լինեն, իսկ կինն էլ իր հերթին հակառակվում է այդ ճնշումից խուսափելու կամ էլ ճնշումն ավելի ուժեղ զգալու համար: Այս ամենն ուղղակի սխալ ճանապարհով է տանում զույգին միասին երջանկության հասնելու հարցում: Հավասար փոխզիջում պետք է լինի զույգերի միջև:Խուսափեք մրցակցությունից՝ թե՛ մասնագիտական, թե՛ ինտելեկտուալ և թե՛ ֆիզիկական առումներով, իսկ եթե կյանքի պայմանները այնպես են դասավորվել, որ դուք իրականում ինչ-որ բանով առավել եք ձեր զուգընկերոջից, մի՛ շեշտադրեք այդ, այլ շատ աննշան դրա կողքով անցեք կամ էլ կատակով քողարկեք այն` չմոռանալով դիմացինի որևէ դրական կողմի մասին հիշատակել:Իհարկե սիրային հարաբերությունների ժամանակ չենք կարող խոսափել փոքրիկ վեճերից, քանի որ շատ զգայուն և բաց ենք դառնում այդ ժամանկ, բայց նույնիսկ այդ պահերին չմոռանաք ձեր «կանգառի» մասին: Մինչ վեճի ժամանակ ինչ-որ բան ասելը, անպայման մտածե՛ք և փորձե՛ք սահմաններից դուրս չգալ. չի կարելի հիշել անցյալի սխալները և վիրավորանքները, որոնք ներկա խնդրիր հետ քիչ են առնչվում: Հիշե՛ք մի բան՝ երբ չեք պահում սահմանները, մի օր ուղղակի ձեր զուգընկերը փախչում է ձեզանից:Մի շատ կարևոր կարողության մասին նշենք, լսելու կարողությունը: Եթե տղամարդը պատմում է նույնիսկ ձեզ համար շատ օտար և ոչ հետաքրքիր մի բանի մասին, լսե՛ք նրան. չէ՞ որ դա հենց իրեն է հետաքրքիր և ձեզ հետ կիսվելով՝ նա ավելի երջանիկ է զգում իրեն:Չնայած նրան, որ զույգ կազմելու դեպքում երկուսը մեկ են դառնում, մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուրն ունի տարբեր առանձնահատկություններ և երբեմն առանձնանալու կարիք է զգում. հատկապես տղամարդիկ դժվարության պահերին ներամփոփ են դառնում և ուզում են առանձնանալ` ավելի զգոն դատելու համար. այդ պահերին նրանց հանգի՛ստ թողեք:Եվ վերջում, երբեք մի՛ ստեք, նույնիսկ աննշան բաների մասին խոսելիս. պարզապես փոխե՛ք ձևակերպումը կամ էլ ոչինչ մի՛ ասացեք:Յուրաքանչյուր հարաբերություն կաիրք ունի, որ իր վրա ջանքեր թափեն, որպեսզի հետագայում վայելեք դրա քաղցր պտուղները:

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1117 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar