Կամերոն Դիասի առողջության գաղտնիքը․ինչպես չջրազրկվել - 19 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 19 » Կամերոն Դիասի առողջության գաղտնիքը․ինչպես չջրազրկվել
20:12
Կամերոն Դիասի առողջության գաղտնիքը․ինչպես չջրազրկվել

 Դերասանուհի Կամերոն Դիասն իր նոր գրքում՝ «Մարմնի գիրք» (The Body Book), բացահայտում է առողջության համար ամենակարևոր գաղտնիքը․ամեն առավոտ արթնանալուց հետո անմիջապես 1 շիշ ջուր խմել։  «Երբ ես ջուրը խմում եմ, ես այն անմիջապես զգում եմ»,-գրում է Կամերոն Դիասը։  Women’s health-ը նաև փորձել է սննդաբանից պարզել, թե ինչպես է առավոտյան մարմնի վրա ազդում ջուրը։  «Ջուրը շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է քաշի նվազեցմանը և առողջ ապրելակերպին։ Սակայն մարդկանց մեծամասնությունը առավոտյան արթնանալուց հետո առաջինը խմում է սուրճ»,-ասում է բժիշկ Հիթեր Բաուերը։  Այստեղ Բաուերի և Դիասի խորհուրդները համընկնում են, այն է․ մարդու օրգանիզմին անհրաժեշտ է 8 բաժակ ջուր, որպեսզի այն լինի հիդրատացված։  Հիդրատացված մարմնի մեծագույն առավելությունն այն է, որ այն օգնում է մարմնին ներծծել նատրիումը՝ աղի սնունդ ընդունելուց հետո։ Այսպես, եթե առավոտյան խմում եք մի քանի բաժակ ջուր, ապա այդ պրոցեսն արագանում է։

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 859 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar