ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ 3* Հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյան
* ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ * Ավարտվեց Շանթ հեռուստաընկերության եթերում մեկնարկած < ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ > երգի նախագծի երրորդ սեզոնը: Եզրափակիչ փուլում մասնակցում էին 2 լավագույն երգիչներ - Մավր Մկրտչյան և Պետրոս Պետրոսյան: Նախագծի հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյան: Միանշանակ եզրափակիչ փուլում հայտնված երկու մասնակիցներն էլ արժանի էին հաղթանակի, հեռուստադիտողը ընտրել է Պետրոս Պետրոսյանին: Հայկական առաջին ստատուսների կայքը շնորհավորում է հաղթողին և մաղթում նորանոր հաջողություններ և ավելի մեծ բարձրունքներ թե կյանքում և թե երգի ասպարեզում:
Հաղթողի կենսագրություն`
"Պետրոս Պետրոսյան
21 տարեկան, ք. Գյումրի
Սովորել է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վոկալ բաժնում: 2003 թ. –ին, ընդգրկվելով "Նոր անուններ" խմբում, հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ` /և Թուրքիա/….հանդես գալով ժողովրդական երգերով: