Ժամանակը թռչո՞ւմ է, թե՞ դանդաղ ընթանում - 3 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 3 » Ժամանակը թռչո՞ւմ է, թե՞ դանդաղ ընթանում
19:37
Ժամանակը թռչո՞ւմ է, թե՞ դանդաղ ընթանում

Երբեմն այն թռչում է, այլ իրավիճակներում անտանելի դանդաղ է ընթանում և, ցավոք, նրա ընթացքն ավելի արագանում է տարիքի աճի հետ։ Ժամանակ. չվերականգնվող ռեսուրսներից ամենաարժեքավորը «սահելու» հատկություն ունի։  Ինչո՞ւ ենք մենք ժամանակի ընթացքը տարբեր կերպ ընկալում։
 
1. Ժամանակի մեր գնահատականի վրա ազդում են տարբեր հոգեբանական գործոններ, այդ թվում՝ էմոցիաները։ Փորձերից մեկի ժամանակ մասնակիցներին հանձնարարված էր անցնել սենյակով, զրուցել մյուսների հետ, հետո հայտնել գիտնականներին՝ ում հետ են պատրաստ համագործակցել մյուս առաջադրանքի ժամանակ։ Հետո ամեն մասնակցի առանձին հաղորդում էին երկու տարբերակներից մեկը՝ «Ներողություն, ոչ ոք չի ուզում ձեզ հետ համագործակցել, պետք է միայնակ աշխատեք» կամ «Բոլորը Ձեզ են ընտրել, արդարության համար պետք է միայնակ աշխատեք»։ Հետո մասնակիցներին հարցնում էին, թե որքան ժամանակ են ծախսել առաջադրանքի վրա։  Եթե մասնակիցները մտածում էին, թե իրենց միայնակ աշխատելը պայմանավորված է նրարով, որ բոլորն իրենց են ընտրել, ժամանակը նրանց համար արագ էր թռչում։ Իսկ նրանք, որոնք իրենց լքված էին զգում, ընդհակառակը, կարծում էին, թե ժամանակը շատ դանդաղ է ընթանում։ 

2. Ուշադրությունը և հիշողությունը մեծ ազդեցություն են ունենաում ժամանակի ընկալման վրա։ Օրինակ՝ նոր աշխատանքը, որ մեծ մտավոր վերլուծություն է պահանջում, թվում է, թե ավելի երկար է տևում, քան արդեն հայտնի իրավիճակների վերլուծությունը։ Ահա թե ինչու մարդու համար նոր տեղանք տանող ճանապարն ավելի երկար է թվում, քան հետադարձինը։ 

3. Մենք միշտ գնահատում ենք ինչպես ընթացիկ ժամանակը, այնպես էլ անցածը։ Ժամանակը ճիշտ չէ ընկալվում, երբ առաջանում է անհամապատասխանություն։ Օրինակ՝ ժամանակի ընթացքը կարող է երկար թվալ հարբուխի ժամանակ, որովհետև հիվանդությունը աղավաղում է ժամանակի ընկալման ունակությունը, և թվում է, թե րոպեները ժամեր են դառնում։  Բայց այն ժամանակը, որի ընթացքում վատառողջ ենք եղել, բավականին արագընթաց է թվում, երբ մենք ընկալում ենք այն անցյալում։ Պատճառն այն է, որ մոնոտոն իրավիճակը ուղեղում կոդավորվում է որպես մի պահ։ իսկ միևնույն տևողությամբ ժամանակը, որ անցկացրել ենք, օրինակ, արշավի ժամանակ, պահպանվում է բազմաթիվ հիշողությունների տեսքով։

 Շարունակելի…

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 879 | Ավելացրեց: Մուտքանուն | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar