Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին` Հակոբ Մանուկյանին - 11 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 11.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 11 » Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին` Հակոբ Մանուկյանին
19:21
Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին` Հակոբ Մանուկյանին

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին: Աստղը նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ, հայտնելով, որ նա պահանջում է 2,8 միլիոն դոլար, մեքենայի մեջ պատահական լսած զրույցը չհրապարակելոււ համար:

Ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է ցանկացել դատի տալ երգչուհուն եւ նրա գործակալ Բենի Մեդինային: Նա վստահեցնում է, որ Մեդինան քննադատում էր իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Լոպեսին մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի ու վճարման պայմանների խախտման մեջ:

Ջենիֆեր Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել Մանուկյանի դեմ: Հայցաչափը կազմում է 20 միլիոն դոլար, հայտնում է Life News-ը:

Աստղը վստահեցնում է, որ Մանուկյանը բազմիցս հարբած նստել է ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության եւ պաշտպանության ծառայությունը, որի համար հավելավճար է պահանջել:

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 857 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Roza1940 • 04:55, 14.08.2012
Ես մտածում եմ որ Հակոբը ճիշտ բայց ոչ նրա համար որ հայ է ուղակի նորություններից ելնելով
ComForm">
avatar