Ջասթին Բիբերը ծեծել է իր նախկին թիկնապահին - 15 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 29.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Ջասթին Բիբերը ծեծել է իր նախկին թիկնապահին
12:08
Ջասթին Բիբերը ծեծել է իր նախկին թիկնապահին

Հայտնի ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերի նախկին թիկնապահը մեղադրել է նրան ծեծի և աշխատավարձը չվճարելու համար:  Թիկնապահ Մոշե Բենաբուն մտադիր չէ անպատիժ թողնել նախկին գործատուի չարաշահումները և դատական հայց է նախապատրաստել:  Հայցի արժեքը կազմում է 420.000 դոլար, որը, ինչպես պնդում է հայցվորը, երգիչը պարտք է արտահերթ աշխատանքի համար: Իրեն ծեծի ենթարկելու համար փոխհատուցման մասին հայցվորը չի հաղորդել:  Մ. Բենաբուն նշել է, որ Ջ.Բիբերը մի քանի անգամ իրեն հայհոյել է ու հարվածներ է հասցրել կրծքավանդակին: Երգչի ու թիկնապահի տարաձայնության պատճառ է դարձել Բիբերին մոտ մարդու վերաբերյալ նրանց տարբեր կարծիքները: Դրանից հետո թիկնապահը աշխատանքից հեռացվել է:  Նա պնդում է, որ իրեն մերժել են փոխհատուցում տալ, քանի որ ինքը այլ աշխատանք էլ է ունեցել, չնայած աշխատել է 14-18 ժամ օրական:  Երգչի կողմից դեռ մեկնաբանություններ չկան:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 748 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.2/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar