Իսպանիայում բացվել է աշխարհի առաջին Twitter հյուրանոցը
Իսպանական Կայորկա կղզում գտնվեղ Sol Wave House հյուրանոցը դարձել է աշխարհի առաջին Twitter հյուրանոցը: Այս հաստատության պատերը թվիթերյան թեմատիկայով կապույտ-սպիտակ գունային լուծումներ են ստացել, որպեսզի համապատասխանեն սոցիալական ցանցի գունային սխեմային: Հանգստացողները կարող են գրանցվել, տեղեկանալ իրադարձությունների մասին, պատվիրել համարների սպասարկում և էքսկլյուզիվ առաջարկներ ստանալ՝ հատուկ հաշթագերի կիրառմամբ: Հյուրանոցը նաև թվիթերցիների համար թեմատիկ երեկույթներ է կազմակերպում և Twitter թեմատիկայով խմիչքներ առաջարկում, օրինակ՝ կապույտ մոխիտո:
Երբ հյուրերն առաջին անգամ գրանցվում են հյուրանոցում, նրանց էքսկլյուզիվ Twitter-հավելման մուտք է տրամադրվում, որը հասանելի է միայն հյուրանոցի Wi-Fi-ի միջոցով: @SolWaveHouse-ի այցելուները կարող են գրել միմյանց Twitter-ով, փոխանակվել լուսանկարներով, անձնական նամակներ ուղարկել, տեսնել, թե ովքեր են օնլայն գտնվում և ֆլիրտ անել՝ #SocialWave թագով վիրտուալ համբույրներ ուղարկելով: Հյուրանոցում անգամ երկու Twitter ադմինիստրացիայի աշխատակից կա, ովքեր ողջունում են հյուրերին Twitter-ի միջոցով: $IMAGE3$
Յուրօրինակ հյուրանոցում կան նաև թեմատիկ համարներ՝ նախատեսված միջոցառումների համար, որոնցում տեղավորովում է մինչև չորս ննջասնեյակային տարածք և որոնք կարելի է պատվիրել #TwitterPartySuites թագի օգնությամբ: