Իսպանիայում բացվել է աշխարհի առաջին Twitter հյուրանոցը - 5 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 12.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Իսպանիայում բացվել է աշխարհի առաջին Twitter հյուրանոցը
23:48
Իսպանիայում բացվել է աշխարհի առաջին Twitter հյուրանոցը

Իսպանական Կայորկա կղզում գտնվեղ Sol Wave House հյուրանոցը դարձել է աշխարհի առաջին Twitter հյուրանոցը:  Այս հաստատության պատերը թվիթերյան թեմատիկայով կապույտ-սպիտակ գունային լուծումներ են ստացել, որպեսզի համապատասխանեն սոցիալական ցանցի գունային սխեմային: Հանգստացողները կարող են գրանցվել, տեղեկանալ իրադարձությունների մասին, պատվիրել համարների սպասարկում և էքսկլյուզիվ առաջարկներ ստանալ՝ հատուկ հաշթագերի կիրառմամբ:  Հյուրանոցը նաև թվիթերցիների համար թեմատիկ երեկույթներ է կազմակերպում և Twitter թեմատիկայով խմիչքներ առաջարկում, օրինակ՝ կապույտ մոխիտո: 


Երբ հյուրերն առաջին անգամ գրանցվում են հյուրանոցում, նրանց էքսկլյուզիվ Twitter-հավելման մուտք է տրամադրվում, որը հասանելի է միայն հյուրանոցի Wi-Fi-ի միջոցով:  @SolWaveHouse-ի այցելուները կարող են գրել միմյանց Twitter-ով, փոխանակվել լուսանկարներով, անձնական նամակներ ուղարկել, տեսնել, թե ովքեր են օնլայն գտնվում և ֆլիրտ անել՝ #SocialWave թագով վիրտուալ համբույրներ ուղարկելով:  Հյուրանոցում անգամ երկու Twitter ադմինիստրացիայի աշխատակից կա, ովքեր ողջունում են հյուրերին Twitter-ի միջոցով:


Յուրօրինակ հյուրանոցում կան նաև թեմատիկ համարներ՝ նախատեսված միջոցառումների համար, որոնցում տեղավորովում է մինչև չորս ննջասնեյակային տարածք և որոնք կարելի է պատվիրել #TwitterPartySuites թագի օգնությամբ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 612 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar