ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ - 15 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 15 » ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
15:08
ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Նրանք ավելին էին, քան ընկերներ: Նրանք կարծես եղբայրներ լինեին: Նրանք նման էին և' բնավորությամբ, և' արտաքինով, սակայն իսկական եղբայրներ չէին: Գևորգ և Նարեկ, ահա այն տղաների անունները, ովքեր միմյանց համար պատրաստ էին ամեն ինչի: Նրանք բազում դժվարություններ էին հաղթահարել և անցել դրանց միջով: Նրանք ուս ուսի տված գնում էին կռվի, և' ծեծում էին միասին ուրիշներին, և' ծեծվում ուրիշների կողմից: Սակայն դա մի երջանկություն էր նրանց համար, որ լավագույն ընկերներ էին: Նրանք նույնիսկ աշխարհի ծայրը կհասնեին, միայն թե միասին լինեին: Գևորգը և Նարեկը ոչ թե խոսքով էին ապացուցում իրենց ընկերությունը, այլ` արարքներով:
Սակայն մի օր Նարեկի հեռախոսին զանգ եկավ: Զանգողը անծանոթ տղա էր, ով նրան կանչեց հանդիպման: Նարեկը անմիջապես զանգեց Գևորգին և պատմեց այդ մասին: Գևորգը այդ ժամանակ շատ զբաղված էր և խնդրեց նրան,որ սպասի: Գևորգը ասաց, որ շուտ գործերը կվերջացնի և միասին կգնան: Սակայն Նարեկը սովոր չէր ուշանալ հանդիպումից և որոշեց գնալ հանդիպման մենակ: Նարեկը գնաց և հանդիպման վայրում տեսավ շատ տղաների, ովքեր իր վաղեմի թշնամիներն էին: Գևորգը արդեն ազատվել էր գործերից: Նա ինչ- որ վատ բան էր նախազգում և անընդհատ զանգում էր Նարեկին, սակայն նա հեռախոսը չէր վերցնում, քանի որ հանդիպման գնալիս անջատել էր : Գևորգը շատ էր անհանգստանում Նարեկի համար և շտապեց դեպի այն վայրը, որտեղ պիտի կայանար հանդիպումը: Երբ Գևորգը մտավ այդ լքված տեղը, որտեղ կայանում էր հանդիպումը, տեսավ այն, ինչ չէր ցանկանա երբևէ տեսնել: Մի տղա ատրճանակի փողը ուղղել էր Նարեկի վրա: Ահա և շուտով կարձակվեր գնդակը, կլսվեր կրակոցի ձայնը և Նարեկը կհայտնվեր գետնին: Սակայն Նարեկը ընկավ գետնին ոչ թե գնդակից, այլ` հրելուց: Նա ուշքի եկավ մի փոքր ուշ և զարմացած էր կատարվածից: Նա զարմացած էր, թե ինչպես ողջ մնաց: Սակայն շուտով ամեն ինչ ընկավ իր տեղը: Շուտով Նարեկը տեսավ Գևորգին` ամբողջությամբ արյան մեջ: Նարեկը անմիջապես զանգեց շտապ օգնություն: Գևորգին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր: Կարճ ժամանակ հետո բժիշկը դուրս եկավ և ասաց Նարեկին.
- Մենք ամեն ինչ արեցինք, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց, արդեն շատ ուշ էր, ավելին անել անհնար էր: Ցավակցում եմ:

Նարեկը հուսահատվեց: Նա կորցրեց այս կյանքում իրեն ամենահարազատ մարդուն` Գևորգին, ով այս կյանքից հեռացավ իր կյանքը փրկելու պատճառով: Նա իրեն մեղավոր էր զգում, ցանկանում էր գնալ ընկերոջ հետևից, սակայն հասկացավ, որ ընկերը իր կյանքը իզուր չի զոհել նրա համար: Եվ Նարեկը սկսեց կրկին ապրել, սակայն երբեք չմոռացավ իրեն նոր կյանք տվողին, իր լավ ընկերոջը` Գևորգին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 889 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.7/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 srtik • 13:18, 16.02.2013
shat lavn er,bayc es im gracn a arevs.
avatar
2 shushanik • 20:13, 16.02.2013
բա հենց քո համար եմ քցել սիրտսսսսսս
ComForm">
avatar