ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ - 25 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 25 » ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
18:39
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ

1.Բոլոր կենդանիներից կապիկիների համբույրն է մարդկանց համբույրին նման, իսկ ընդհանրապես կենդանիներից համբուրվել սիրում են նաև ձիերը և շները…
2.Մարդու տեսողական նյարդը մոտավորապես 10 անգամ ավելի հաստ է, քան լսողականը, երևի այստեղից էլ առաջացել է <Լավ է մի անգամ տեսնել, քան 10 անգամ լսել> արտահայտությունը…
3.Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին ոչ մի ծնունդ չի գրանցվել՝ Վատիկանն է:
4.Իտալիայում <Բարբի> տիկնիկ ավելի շատ կա, քան Կանադայում.
5.Միչիգանում կինը առանց ամուսնու թույլտվության իրավունք չունի մազերը կտրել:
6.Առյուծը գիշատիչ կենդանիներից ամենամեծն է, բայց ունի ամենափոքր սիրտը:
7.Կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են լինում:
8.Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի C վիտամինից:
9.Ամենաակտիվ մկանները գտնվում են աչքերում:
10.Եգիպտական թագուհիներից ամենահայտնի Կլեոպատրան օգտագործել է վառ կարմիր գույն ունեցող փոշիացված բզեզներից խարնուրդ, որպեսզի շրթունքներին տար գայթակղող կարմիր երանգ:
11.Շրթներկը ձեռք բերեց շատ մեծ ճանաչություն XVI դարում ի շնորհիվ Անգլիայի թագուհու Ելիզաբեթի և նրա պալատականների, որոնք ներկում եին իրենց շրթունքները մեղրամոմի և սնդիկի կարմիր սուլֆիդի խարնուրդով :
12.Շրթունքների ծավալը մեծացնող առաջին շրթներկը հայտնվել է 1915 թվականին:
13.Իր ամբողջ կյանքի ընթացքում կինը մոտավորապես ուտում է 2-3 կգ շրթներկ: Զարմանալի չէ, որ սնվելուց հետո, միշտ հարկ է լինում մի փոքր թարմացնել դիմահարդարումը:
14,Արաբական աշխարհի ծաղկման շրջանում Անդալոզիայից մավրիտանական բժիշկ- քիմիկոս Աբու ալյ-Կասիմ ալյ-Զախրավին (Աբուլյկասիսը) ստեղծեծ կոշտ շրթներկ, որը պատրաստվում էր շրջանակների մեջ և պարունակում էր անուշահոտ հավելումներ: Այս շրթներկի պատրաստման բաղադրատոմսը նա գրանցեց իր հայտնի բժշկական հանրագիտարանում` «Ալյ-Թասրիֆում»:
15.Բրիտանական պառլամենտը 1770 թվականին ընդունեց օրենք, որին համաձայն` շրթներկ օգտագործող կնոջը պետք է դատել կախարդանքով զբաղվելու մեղադրանքով:
16.Հայտնի ոճաբան և բազմաթիվ «աստղերի» դիմահարդարման հեղինակ Մաքս Ֆակտորը 1930 թվականին հնարեց շրթունքների փայլը:
17.Շրթներկի պահանջարքն ու հայտնիությունը էլ ավելի աճեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, և շրթունքները ներկելը դարձավ բազմաթիվ կանանց համար սովորական գործողություն, իսկ դրա համար շնորհակալություն պետք է հայտնել միմիայն կինոմատոգրաֆիային:
18.Առաջին անգամ աշխարհում դիմացկուն և չմաքրվող շրթներկը 1950 թվականին ստեղծեց ամերիկացի քիմիկոս Հեյզլ Բիշոպը, այդ ժամանակներից ի վեր կարելի է համբուրվել` չանհանգստանալով դիմահարդարման պահպանման համար:
19.Հոլիվուդի ամենաթանկ դերասանուհին Նիկոլ Քիդմանն է`մեկ դերի համար 17 միլիոն դոլլար:
20.Եթե ամբողջ աշխարհում նշում են Երեխաների պաշտպանության օր,ապա Սեյշելյան կղզիներում նշում են Երեխաների պաշտպանության ամիս:
21.Ռուսաստանում ծխում է տղամարդկանց 77%-ը,կանանց 27 և դեռահասների 42%-ը:Իսկ ԱՄՆ-ում` տղամարդկանց 28%-ը,կանանց 24%-ը:
22.Մարդու աչքի մկանները օրվա ընթացքում շարժվում են 10000-15000 անգամ:
23.Տարին ունի 31.557.600 վայրկյան:
24.1955թ-ին Գինեսի գրքում,որպես ամենագեր նորածին,գրանցվել է իտալացի մի տղա,ով կշռել է 10.2 կգ:
25.Գուանչժու քաղաքի ջութակահարներից մեկը ստեղծել է մի ջութակ,որի երկարությունը 1 սմ է:
26.Կետի սիրտը 1 րեպեի ընթացքում զարկում է 9 անգամ:
27.Մարգարիտի աճի արագությունը մեկ տարվա ընթացքում կազմում է մոտավորապես 0.1 մմ:
28.Ամբողջ կյանքի ընթացքում մարդը խմում է 35 տոննա ջուր:
29.Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
30.Մեկ րոպեի ընթացքում աշխարհում վաճառվում է 50 աստվածաշունչ:
31.Մարդկանց 87%-ը պնդում է,որ զգում է,երբ ինչ-որ մեկը նայում է իր վրա:Դա դեռ գիտականորեն ապացուցված չէ:
32.Կանայք զրույցի ժամանակ 15%-ով ավելի շատ են նայում դիմացինի աչքերի մեջ,քան տղամարդիկ:
33.Ինչպես տղամարդիկ,այնպես էլ կանայք,ավելի շատ են նայում ուրիշ կանանց վրա,քան տղամարդկանց:
34.Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
35.Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուիկի մեծություն:
36.Գոյություն ունի լուսնային ծիածան,
37.Առաջին «Colgate» ատամի մածուկը արտադրվել է ապակե տարայի մեջ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1166 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 pon4vard • 08:20, 26.06.2012
9-rd ket@ chei asi futbolistneri hamar... iranc voti mkannern aveli sharjunak u akti en
ComForm">
avatar