Իրականացրո՛ւ երազանքդ - 2 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » Իրականացրո՛ւ երազանքդ
12:31
Իրականացրո՛ւ երազանքդ

Ամանորյա գիշերի կախարդանքը զգում ես այն ժամանակ, երբ ժամացույցի սլաքի յուրաքանչյուր շարժմանը համընթաց բաբախում է սիրտդ` նվիրական երազանքի իրականացման ակնկալիքով:

Ըստ Մարգարիտա Եսոյանի

Ամանորի գիշերն ավելին է, քան պարզապես շքեղ զգեստը, տոնական դիմահարդարումը, հետաքրքիր ձևավորված տոնածառն ու նվերները: Յուրաքանչյուր տարի, շամպայնի գավաթով շնորհավորելով Նոր տարվա գալուստը, մի պահը լրջանում ես` երազանք պահելու համար:

Իսկ երազանք պահելն իրականում կատակ բան չէ:

Երազանքի ընտրություն

Հստակ պետք է գիտակցես` ինչ ես ցանկանում: Դու երազանք ես պահում, որպեսզի առողջ լինե՞ս: Իրականում առողջ լինելը լայն հասկացություն է: Պետք է հստակեցնես, թե կոնկրետ որ առողջական խնդիրն ես ցանկանում թողնել անցնող տարում:

Երազանքդ պետք է սրտիցդ բխի: Այն պետք է ամբողջությամբ քեզ պատկանի: Այն պետք է լինի հաճույքի և ոչ թե անհրաժեշտության համար:

Ճիշտ մոտեցում

Հանիր գլխիցդ այն միտքը, թե երազանքդ դժվար թե կատարվի, ջնջիր «չ» մասնիկը: Ցանկանո՞ւմ ես, որ այն իրականանա, ուրեմն մի՛ ժխտիր այդ փաստը: Ի՞նչ կարիք կա երազելու Փարիզ մեկնելու մասին, եթե, այնուամենայնիվ, այն կարծիքին ես, որ «մեկ է չի ստացվելու»: Երազանքիդ իրականացման համար պետք է ներդնես միայն դրական էներգիա:

Պատկերավոր ցանկություն

Այնպես պետք է պատկերացնես երազանքդ, որ ներսումդ ամեն ինչ ուրախությունից թրթռա, կարծես այն արդեն իրականացել է: Պատկերացրու, թե ինչպես ես նստում երազանքներիդ ավտոմեքենայի ղեկին, թե ինչպես ես ելույթ ունենում հայտնի թատրոնի բեմում կամ ինչպես ես մրցանակ ստանում դիզայներական հաջողված աշխատանքի համար: Վերապրիր այդ ամենը երազանքների աշխարհում, որպեսզի դրա իրականացումը շատ ավելի հեշտ լինի: Երազանքը պատկերացրու ամենայն մանրամասնությամբ: Մտածում ես գեղեցկադեմ ասպետի մասի՞ն։ Ուրեմն բարի եղիր նաև որոշել, թե ինչ օծանելիք է նա օգտագործելու:

Երբ դու արդեն հստակ գիտես` ինչ ես ցանկանում, որ գալիք տարին պարգևի քեզ, ուրեմն արդեն երազանք պահելու տարբերակն ընտրելու պահն է:

Տարբերակ 1: Երբ ժամացույցի սլաքները տասներկուսի վրա լինեն, պահիր երազանքդ և կեր խաղողի տասներկու հատիկ:

Տարբերակ 2: Թղթիկի վրա գրիր երազանքդ, այրիր այն և շամպայնի հետ խմիր մոխիրը:

Տարբերակ 3: Վեր ցատկիր և թռիչքի ընթացքում գոչիր երազանքդ:

Տարբերակ 4: Թղթից պատրաստիր ձյան փաթիլներ և յուրաքանչյուրի վրա երազանքներ գրիր: Ի դեպ, այդ թղթիկներից կարող ես նաև հյուրերիդ տալ: Ժամը տասներկուսին այդ փաթիլները պատուհանից կամ պատշգամբից դուրս գցիր:

Տարբերակ 5: Տասներկու փոքրիկ թերթիկի վրա գրիր երազանքներդ և դիր բարձիդ տակ: Հունվարի 1-ի առավոտյան փակ աչքերով ընտրիր դրանցից մեկը: Ընտրածդ երազանքը կիրականանա գալիք տարում:

Եվ անկախ նրանից, թե ինչպես դա կանես, հավատա երազանքիդ, ապրիր այն գիտակցությամբ, որ այսպես, թե այնպես դու ունես այն, ինչի մասին երազում ես: Իսկ իրականանալուց հետո չմոռանաս շնորհակալություն հայտնել ինդք քեզ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar