Մոտենում է iPhone 7-ի ցուցադրումն ու բոլոր մարդկանց հետաքրքրում է, թէ ինչպիսին է լինելու "Apple" -ի նոր սմարթֆոնը։ Իհարկե, "Apple" -ն ամեն ինչ անում է նմանատիպ տեղեկատվությունը գաղտնի պահելու համար, սակայն որոշ փաստեր, այնուամենայնիվ, ջրի երես են դուրս եկել։
Ամենահատկանշական փոփոխություններից կլինի ականջակալի համար նախատեսված 3,5մմ տրամաչափով պորտի վերացումը։ Սա արվելու է սմարթֆոնn ավելի բարակ դարձնելու համար։ Նոր ականջակալներn օժտված կլինեն "lightning" պորտով: Այս ամենը հաստատում է այն փաստը, որ շուկայում կտրուկ շատացել են նմանատիպ ականջակալները։ Հավանական է նաև այն, որ կստեղծվեն անլար ականջակալներ հատուկ iPhone 7-ի համար։
Սակայն այստեղ առաջանում է մի խնդիր, այն է՝ մարդիկ չեն կարողանա օգտվել ականջակալներից սմարթֆոնը լիցքավորելուն համընթաց։ Այս խնդիրը "Apple" -ը հավանաբար կլուծի անլար լիցքավորման համակարգ գործարկելով։ Եվս մեկ հատկանշական փոփոխություն կլինի՝ iPhone -ը ջրամեկուսիչ դարձնելը, ինչը համարժեք հակահարված կլինի "Samsung" -ին։
Բացի դա, կհզորանա նաև iPhone -ի պրոցեսորը և կբարելավվեն մնացած բոլոր օպերացիոն ցուցանիշները, ինչպես նաև էկրանի գունային գամման և տեսախցիկը։ Այս ամենն ապացուցվում են բազմաթիվ փաստարկներով, սակայն իրականությունն իմանալու համար հարկավոր է սպասել մինչև սեպտեմբեր։