iPhone 5-ի եվրոպական արժեքն արդեն հայտնի է - 14 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » iPhone 5-ի եվրոպական արժեքն արդեն հայտնի է
14:06
iPhone 5-ի եվրոպական արժեքն արդեն հայտնի է

ԱՄՆ-ում iPhone 5-ի գինը հայտնի էր դարձել դեռևս վերջինիս շնորհանդեսի օրը. այսօր հերթը Apple-ի եվրոպական մասնաճյուղերինն է «բացելու իրենց խաղաքարտերը»: iPhone-ի գինն առանց համաձայնագրի կնքման հայտնվել է Apple-ի գերմանական, ֆրանսիական և անգլիական կայքերում: Առանց համաձայնագրի կնքման սմարթֆոնի գինը Անգլիայում սկսում է 529 ֆունտից (16 Գբ հիշողությամբ տարբերակի գինը մոտ 660 եվրո է): Ֆրանսիայում և Գերմանիայում սմարթֆոնի գինը նույնն է` 16-Գբ տարբերակն արժե 679 եվրո, 32 Գբ հիշողությամբ սմարթֆոնը` 789 եվրո, իսկ 64-Գբ տարբերակը` 899 եվրո: Անցած տարվա մոդելի գինը (iPhone 4S 16 Գբ) այդ նույն երկրներում արդեն իսկ նվազել է մինչև 579 եվրո:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar