Ինձ քո աշխարհ տար - 8 Հուլիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 8 » Ինձ քո աշխարհ տար
11:29
Ինձ քո աշխարհ տար

Ես նրան ավելի երկար չսպասեցի: Բայց եկավ նա… Պարուրեց իր մեջ իմ հոգին ու դարձավ մասնիկն իմ կյանքի: Հետո աշխարհս գրավեց ու դարձավ մի աշխարհ իմ կյանքի: Նա ստիպեց, որ ժպտան աչքերն իմ, Ու տվեց մեծ հանգիստ իմ հոգուն, Նա բերեց մեծ սեր իմ կյանքին, Ու սիրտս պահեց իր ձեռքերում: Նա եկավ չգիտեմ որտեղից, Բայց գնաց ևս չգիտեմ` ուր: Երբ գնաց, տարավ աշխարհս իր հետ ու թողեց իմ գրածները մեր մասին: Գնալուց հետո էլ ետ չնայեց, չտեսավ թախիծն իմ աչքերի ու չտեսավ տառապանքն իմ սրտի: Նա կարծեց, թե ապրում եմ ես, Ապրում եմ առանց մի աշխարհի: Բայց չիմացավ որ էլ չկամ ես, էլ չկամ առանց իմ աշխարհի. էլ չկամ առանց իր հետ աշխարհիս: Էլ չկամ առանց իրեն: էլ չկամ ես! Չկամ, ու գիտեք, թե ինչու? Որովհետև ես նրան ավելի երկար չսպասեցի, Որովհետև նա ավելի շուտ եկավ, Եկավ շուտ, բայց արի ու տես, Որ վայելումս սպասումիցս ավելի քիչ տևեց: Որովհետև նա եկավ չգիտեմ որտեղից, Բայց գնաց ևս չգիտեմ` ուր: Ինձ քո աշխարհ տար, պարուրիր քեզանով իմ հոգին, Մարմինս քոնը դարձրու, ու դարձիր տերը իմ սրտի: Ինձ քո աշխարհ տար ու եղիր հիմա իմ կողքին, Վայելիր դու սերը իմ մեծ, որ երջանկացնես քո սրտին: Ինձ քո աշխարհ դու տար, թող, որ լինեմ քո կողքին, Ինձ քո աշխարհը տար, ես ուզում եմ սիրել քո հոգին:

Բաժին: Սիրային | Դիտումներ: 2080 | Ավելացրեց: ChBaCaHaYtVaC_eReVuYt | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar