Ինձ դժվար է խոստովանել... - 27 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 27 » Ինձ դժվար է խոստովանել...
22:56
Ինձ դժվար է խոստովանել...

Ինձ դժվար է խոստովանել, որ կորցրել եմ ինքս ինձ: Կյանքիս ինչ-որ փուլում, ինչ-որ մի տեղ ես կորցրեցի ինքս ինձ, և այժմ ուշ է վերադառնալ ու ինձ հետ բերել: Միայն այնտեղ մնացած ինչ-որ մեկը կարող է բռնել դողացող ձեռքս ու ինքս ինձ հասցնել-միավորել ինքս ինձ հետ:
Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ չեմ: Ես տեսել եմ երջանկությունս, ես հասկացել եմ, որ այն, ինչ զգացել եմ, երջանկության ձգտում է միայն, սակայն ես յուրովի երջանիկ եմ եղել` թեկուզ ինքս իմ անգիտության մեջ:
Ինձ դժվար է խոստովանել, որ մոլորվել եմ, որ ինչ-որ մի ուժեղ մեկի աջակցության կարիքն ունեմ, ով կգրկի դողացող մարմինս, կսեղմի իր մարմնին, կհամբուրի ճակատս ու կասի, որ ամեն ինչ լավ է, որ չարտասվեմ, որ արտասվելու պատճառ չկա:
Ինձ դժվար է խոստովանել, որ արտասվելու պատճառ կա…
Որքան եմ հոգնել ինձնից: Որքան եմ երբեմն ատում ինքս ինձ: Որքան եմ ուզում երբևէ ճանաչած չլինեի ինքս ինձ:
Ինձ դժվար է խոստովանել, որ զզվել եմ իմ պարզությունից, անհեռատեսությունից, միամտությունից, իրերն իրենց անուններով կոչելու վախից:
Ինձ դժվար է խոստովանել, որ խնդիրների հանդիպելիս ամուր փակում եմ ականջներս ու աչքերս, ջայլամանում եմ, հեռանում, կորչում:
Ինձ դժվար է խոստովանել, որ կորչելու տեղ չունեմ…
Որքան եմ ցանկանում գտնել ինքս ինձ: Որքան եմ զգում սիրո, հենց սիրո կարիք: Որքան եմ ցանկանում երջանիկ լինել:
Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ լինելու պատճառ այդքան էլ չունեմ…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 720 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 mk7 • 00:41, 29.06.2012
vaaaaaaaaaaay inj pupusha>>>>>>>>>>>>>>>>>>>>>
ComForm">
avatar