Ինչպիսի՞ աղջիկների են գերադասում տղաները… - 9 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 9 » Ինչպիսի՞ աղջիկների են գերադասում տղաները…
12:55
Ինչպիսի՞ աղջիկների են գերադասում տղաները…

Հոգեբաններն ասում են, որ շատ հաճախ տղաների վրա մեծ տպավորություն է թողնում իրենց առաջին սերը, և նրանց հետագա ընտրության համար այդ տպավորությունը բավականին մեծ դեր է խաղում: Օրինակ` եթե նրա առաջին սերը շեկ մազերով աղջնակ է եղել, ապա կյանքի ընթացքում նա շիկահերների է գերադասելու: Եվս մեկ կարծիք կա, որ տղաները հակված են այնպիսի աղջիկների ընտրել, որոնք նման են իրենց մայրերին:Իսկ ի՞նչ պետք է անել,նրանց դուրը գալու համար: Ամենակարևորը` ժպիտն է: Հաճախ լուսավորեք ձեր ժպիտով բոլորին, և հավատացեք, որ ոչ մի տղա չի կարողանա անտարբեր անցնել ձեր կողքով:Տղաների համար շատ կարևոր է, որ այն նվերները, որոնք նրանք ձեզ նվիրում են, ընդունվեն մեծ սիրով, նույնիսկ եթե այդ իրը ձեզ այդքան էլ դուր չի եկել:  Նրանք շատ են սիրում, երբ իրենց գովում են, այդ պատճառով հաճախ ասեք այն մասին, թե ինչքան կարևոր է նա ձեզ համար:  Նա անպայման կգնահատի դա: Սակայն ոչ մի դեպքում չփորձես նրան համեմատել ուրիշների հետ: Մի մոռացիր գնահատել նրա հումորի զգացումը`երբ կատակ է անում` ծիծաղիր: Հակառակ դեպքում նա կկարծի, թե կամ դու հումորի զգացում չունես, կամ էլ ինքն է վատ կատակում: Տղաների համար շատ կարևոր է այն, որ աղջիկը խելացի լինի: Այնպես որ, կարողացիր հետաքրքիր զրուցակիր լինել:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1221 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar