Ինչպիս՞ի տղաների են սիրում աղջիկները - 6 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 6 » Ինչպիս՞ի տղաների են սիրում աղջիկները
21:03
Ինչպիս՞ի տղաների են սիրում աղջիկները

Աղջիկներից շատերը շատ զգացմունքային են, նրանք շատ քմահաճույքներ ունեն, որոնք սիրում են, երբ կատարվում են և այդքան էլ էական չէ, թե կատարողը ով է: Նրանք շատ թերությունների և բնավորության վատ գծերի հետ միասին շատ լավ կողմեր ունեն: Այսօր ցանկանում եմ խոսել, թե ինչն են նրանք գնահատում տղաների մեջ: Մի կողմ դնենք նրանց գեղեցիկ լինելը, որովհետև համոզված եմ, որ դա առաջնային կարևորություն չէ, իհարկե, դա էլ է կարևոր, սակայն դրանից ավելի կարևոր բաներ կան` կարծում եմ:
1.Կարծում եմ` կարևոր է տղայի ինտելեկտը, որ նրա հետ խոսելու թեմա լինի, այլ ոչ թե աղջիկը խոսի գրքերից աշխարհից, իսկ նա` միմիայն իր ընկերներից և նրանց կյանքից:

2.Կարևոր է, որ նա կարողանա հարգել աղջիկներին, և ոչ միայն այն աղջկան, ում սիրում է:

3.Հնարավորինս չչարախոսի այն աղջկա մոտիկ ընկերուհիների մասին, ում սիրում է, և չարգելի նրանց հետ շփվել:

4.Իր սիրած աղջկան փորձի չսահմանափակել, վստահելով նրան քիչ բան արգելել, և ավելորդ խանդի տեսարաններով չապացուցի իր սերը:

5. Չչարախոսի իր նախկին ընկերուհու մասին, ո՛չ իր ընկերների, ո՛չ էլ իր ընկերուհու մոտ, թեկուզև նա շատ տեղեկություններ ունենա այդ աղջկա մասին:

6.Փորձի ամեն ինչին հասնել իր սեփական աշխատանքով, իսկ դա անելուց հետո էլ իրեն ուրիշներից բարձր չդասի, հասկանա, որ եթե այսօր նա ունի լավ մեքենա, վաղը կարող է դա չունենալ:

7.Ունենա քաղաքավարության կանոններ, որոնք հիմա, կարծում եմ, շատերի մոտ է բացակայում:

8.Երբեք չսպասի, որ առաջին քայլը անի իր սիրած աղջիկը, հասկանալով, որ ինքն է տղան, և եթե սիրում է՝ կարող է ինքը առաջին քայլը անել առանց հպարտություն խաղալու:

9.Կարծում եմ՝ աղջիկները նաև գնահատում են, երբ տղաները ունենում են այնպիսի ընկերներ, որոնց ամեն հարցով կարելի է դիմել և երբեք մերժում չստանալ, և դրա հետ մեկտեղ նրանք էլ են այդպիսի ընկեր:

10.Անխո՛ս, նաև կարևոր է, որ տղան լինի ռոմանտիկ և միշտ իրենց սիրած աղջիկների կողքին, պատրաստ՝ տանելու նրանց բոլոր կամակորությունները:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 704 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar