Ինչպես վերականգնել ջնջված նյութերը - 2 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 2 » Ինչպես վերականգնել ջնջված նյութերը
22:22
Ինչպես վերականգնել ջնջված նյութերը

Շատ հաճախ պատահող դեպքերից մեկը Ֆլեշ կրիչի վրա եղած նյութերի՝ հանկարծակի անհետանալն է: Դա կարող է լինել մի քանի պատճառով՝ Անփութորեն ջնջել եք նյութը և չեք նկատելԿատարել եք Ֆլեշի կրիչի ֆորմատՖլեշ կրիչում եղած վիրուսները վնասել են նյութերըՍխալ եք անջատել Ֆլեշ կրիչը համակարգչիցԵվ ուղակի մեխանիկական պատճառով:Նախօրոք ասեմ, որ եթե վերջին դեպքն է, ապա նյութերի վերականգնելը գրեթե անհնար է : Բայց եթե ֆայլերը ջնջել կամ ֆորմատ եք արել, ապա դրանք կկարողանաք վերականգնել: Նախ ասեմ, եթե ֆլեշը միացնում եք համակարգչին և այն ցույց չի տալիս ֆայլերը, մի շտապեք ֆորմատ անել: Իսկ այժմ մանրամասն քննարկենք հետագա անելիք քայլերը: Եթե չեն գտնվում ֆլեշ կրիչում առկա ֆայլերը, ապա փորձեք թարացնել համակարգիչը (RESTART): Այս պարզ մեթոդը կարող է օգնել: Նույնը կրկնվելու դեպքում, փորձեք կրիչը անջատել ճիշտ եղանակով (безопасное извлечение устройства), ապա նորից միացնել: Միացնլուց հետո մտեք ==>"Мой компьютер"==> ֆլեշի նշանի վրա սեղմեք մկնիկի աջ սեղմակը ==> "Свойства"==> "Сервис" ==> "Выполнить проверку..."==> "Автоматически исправлять системные ошибки" և սեղմեք միացնել: Այս եղանակով կարող եք վերացնել ֆլեշում եղած խնդիրները և վերականգնել նյութերը: Բայց վերոնշյալ քայլերը հիմնականում չեն օգնում ջնջված կամ ֆորմատավորված կրիչներին:

Այս պարագայում մեզ կարող են օգնել հատուկ ծրագեր նախատեսված ֆլեշի նյութերը վերականգնլու համար:Առաջին այդպիսի ծրագիրը, Recovery Toolbox for Flash ծրագիրն է: Ծրագիրը վճարովի է, բայց նրա փորձնական տարբերակի միջոցով կկարողանաք վերականգնել մի քանի ֆայլ: Այն կարող եք ներբեռնել այստեղից: Այս ծրագրի միջոցաով կկարողանանք վերականգնել ֆայլեր ներքոնշյալ սարքավորումներից:
  • Secure Digital Cards (SD ֆլեշ)
  • xD Picture CardsCompactFlash (type I/II) (CF ֆլեշ)
  • Sony Memory SticksMultimedia Cards (MMC ֆլեշ)
  • PC CardsSmart Media ֆլեշ
  • IBM MicroDriveFlash USB
  • Թվային տեսախցիկ
  • Կրիչ
  • Եվ այլն

PC Inspector File Recovery - սա անվճար ծրագիր է և ի տարբերություն վերևում նշված ծրագրի, սա տալիս է մի քանի այլ հնարավորություն: Դրանց մասին կխոսեմ հետագայում: Այս ծրագրի միջոցով կկարողանաք վերականգնել ինչպես ջնջված, այնպես էլ ֆորմատ արված նյութերը: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Բացի նշվածները կան նաև այլ մի շարք ծրագրեր՝ Recuva, Unstoppable Copier,Undelete Plus և այլն: Ծրագրերը կարող եք գտնել համացանցում: Հարցեր առաջանալու դեպքում, դրանք թողեք մեկնաբանություններում, սիրով կպատասխանեմ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1328 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Hayk • 20:22, 04.02.2012
Inch karoxeq asel (mobilniy skaner) cragri masin ev vortexic nerbernem ayn. Xndrumem patasxannern uxarkel mailis (haykkarol@mail.ru) naxapes shnorhakalutyun
ComForm">
avatar