Չնայած
օգտագործողները միշտ չէ, որ գոհ են Ֆեյսբուք սոցցանցի փոփոխություններից,
այն ակտիվորեն շարունակում է թարմացվել: Ներկայացնում ենք Chrome-ի ու
Firefox-ի մի քանի ընդլայնումներ, որոնք թույլ կտան վերադարձնել սոցցանցի
նախկին տեսքը:
1. Ինչպես թաքցնել News Ticker-ն ու վերադարձնել լրահոսի նախկին տեսքը
Facebook Classic–ի
միջոցով կարելի է անջատել լրահոսի նոր տարբերակն ու վերադառնալ նախկինին:
Այն օգնում է նաև «ազատվել» News ticker-ից, որը գլխավոր էջի աջ
անկյունում ցուցադրում է ընկերների ակտիվությունն իրական ժամանակում:
2. Firefox օգտագործողների համար. ինչպես թաքցնել News Ticker-ը
Facebook Ticker Removal-ը վերացնում է ticker-ը:
3. Ինչպես ազատվել Facebook-ի հարցերից
«Կանաչ գույնն է լավը, թե կարմիրը» կամ «Հայաստան, թե Ադրբեջան». Kill Facebook Questions-ը Chrome-ի ընդլայնում է, որը թույլ է տալիս անջատել նման հիմար հարցերը:
4. Firefox օգտագործողների համար. ինչպես թաքցնել հարցերը
Հարցերից ազատվելու համար ներբեռնեք այս ավելացումը՝ F.B. Purity:
5. Ինչպես դիտել նկարները հին տարբերակով
Revert FB Photo Viewer-ը թույլ է տալիս դիտել սոցցանցի նկարները նախկին տարբերակով:
6. Firefox օգտագործողների համար. նկարները՝ հին տարբերակով
Facebook Photo Theater Killer-ը նախատեսված է այն օգտագործողների համար, ովքեր արդեն օգտագործում են Greasemonkey-ը:
7. Ինչպես վերադարձնել չաթի հին տարբերակը
Get Back Old Facebook Chat-ը թույլ է տալիս տեսնել բոլոր օնլայն ընկերներին, այսինքն՝ այնպես, ինչպես նախկինում էր:
8. Firefox օգտագործողների համար. ինչպես տեսնել օնլայն բոլոր ընկերներին
Tidy Facebook Chat-ը չի վերադարձնում չաթի նախկին տարբերակը, սակայն թաքցնում է օֆլայն ընկերներին՝ ցուցադրելով միայն ցանցում գտնվողներին:
9. Ինչպես վերադարձնել Comment կոճակը
Քանի՞ անգամ ես ժամանակից շուտ սեղմել Enter կոճակը՝ ջղայնանալով մեկնաբանելու նոր տարբերակի վրա: Facebook Comment Fixer-ը թույլ է տալիս վերադարձնել Comment կոճակը ու նոր տողից գրելու համար ստիպված չլինել սեղմել Shift+Enter:
10. Firefox օգտագործողների համար. F.B. Purity
Firefox օգտագործողները Comment կոճակը վերադարձնելու համար կարող են օգտվել F.B. Purity ավելացումից: