Ինչպես վերաբերվել սեփական սխալներին - 19 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 19 » Ինչպես վերաբերվել սեփական սխալներին
19:46
Ինչպես վերաբերվել սեփական սխալներին

Մենք բոլորս սխալներ գործում ենք, բայց կարևորն այն է, որ մենք կարող ենք ուղղել դրանք:
Ալֆրեդ Ադլեր 

Բոլոր մարդիկ էլ սխալներ են գործում, բայց եթե դուք զգայուն մարդ եք, շատ դժվար եք տանում դրանք: Իհարկե դա հեշտ չէ, բայց պետք է օգտակար փորձ քաղել նույնիսկ այդպիսի իրավիճակներից:Եթե դուք սխալ եք արել և չգիտեք ինչպես այն թողնել անցյալում, օգտագործեք այս խորհուդները: 

1. Մի՛ մեղադրեք ձեզ։

Մեղադրանքը այնքան էլ լավ մոտիվացիա չէ հետագա գործողությունների համար: Փորձեք չմեղադրել ձեզ: Նայեք քաղաքական գործիչներին: Նրանք ամեն քայլափոխի սխալվում են, բայց դա նրանց չի խանգարում մնալ հասարակական գործիչ:

 2. Ներողությո՛ւն խնդրեք։ 

Որոշ սխալների համար կարելի է ներողություն խնդրել: Ընդ որում, պետք չէ կորցնել սեփական արժանապատվությունը, ուղղակի հանգիստ և անկեղծ  ներողություն խնդրեք: Պետք է ջանքեր գործադրել սխալն ընդունելու և ներողություն խնդրելու համար, բայց երբեմն դա անհրաժեշտ է առաջ շարժվելու համար:

 3. Մի՛ կառչեք սխալներից։ 


Ուղեղը կարող է մեծացնել հարբերականորեն փոքր սխալը և այն վերածել մեծ աղետի: Մի՛ կենտրոնացեք սխալի վրա, մի՛ մտածեք՝ ինչ կլիներ, եթե այլ կերպ վարվեիք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Խորհե՛ք սխալի մասին մի անգամ, հետևություննե՛ր արեք և մոռացե՛ք նրա մասին:

 4. Մի՛ փորձեք արդարանալ։ 

Երբեմն սխալը ոչ մի կերպ դուրս չի գալիս մեր գլխից. մենք դրան չափազանց մեծ նշանակություն ենք տալիս, իսկ երբեմն էլ փորձում ենք արդարացնել մեզ և մեղքը գցել ուրիշների վրա: Դա էլ ելք չէ: Սխալը դեռ աշխարհի վերջը չէ, և, ինչպես ասում են, սխալների վրա սովորում ենք: Եթե դուք աղավաղեք իրականությունը, չեք կարողանա քաղել օգտակար փորձ, և այդ սխալը կգործեք նորից ու նորից: 

5. Համեստությունն արժեքավոր հատկություն  է։ 

Եթե մարդը երբեք սխալ չի գործում, նրան սկսում է տիրել հպարտությունը: Սխալները մեզ հիշեցնում են, որ մենք ոչ կատարյալ էակներ ենք: Երբեմն սխալները կարող են սթափեցնել մեզ և բացել մեր առաջ նոր հնարավորություններ: Մի՛ կշտամբեք ձեզ նրա համար, որ դուք կատրյալ չեք: Կարևոր է մեր ներքին վերաբերմունքը, այլ ոչ թե արտաքին հաջողությունը և անհաջողությունները:

6. Ձեզ խոսք տվեք չկրկնելու այդ սխալը։ 

Լավագույնը, որ կարող ենք ստանալ սխալից, հասկանալն է, թե ինչպես փոխենք մեր կյանքը: Դրա համար էլ սխալները պետք է ընդունել որպես հաջողության անբաժան մաս: 

7. Մի՛ կորցրեք հումորի զգացումը։ 

Երբեմն սխալն ապրելու լավագույն միջոցը այն հումորով ընդունելն է: Ամեն ինչ շատ լուրջ մի՛ ընդունեք: Իհարկե ձեր վերբերմունքը  պետք է կախված լինի սխալի լրջությունից: Գլխավորը, մի՛ մոռացեք յուրաքանչյուր սխալից ճիշտ հետևություններ անել:  Աշխեն Մկոյան

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 733 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar