Ինչպես ստեղծել նորաձև կերպար - 4 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 4 » Ինչպես ստեղծել նորաձև կերպար
08:53
Ինչպես ստեղծել նորաձև կերպար

Նորաձևութունը և նորաձև հագուստները անկրկնելի են,  եզակի և տարբեր: Միանման, միատեսակ ոճ ստեղծել, որը դուր կգա և կսազի բոլորին` դժվար է: Յուրաքանչյուր մարդ ունի իր բնավորության առանձնահատկությունները և կառուցվածքի յուրահատկությունը, այդ պատճառով ամեն մարդու համար առանձին պետք է ստեղծել նրա հագուստի ոճը:

Նախ պետք է հաճախակի թարմացնել զգեստապահարանը և ազատվել այն հագուստներից,  որոնք արդեն նորաձև չեն և տրամադրություն չեն ստեղծում:

Սակայն նոր հագուստներ ընտրելիս, ոչ թե գնեք այն ամենը,  ինչ հենց նոր է մտել նորաձևության մեջ , և հագնում են բոլորը, այլ կողմնորոշվեք թե ձեր խառնվածքին և արտաքինին դրանցից որն է ամենահարմարը, և նոր միայն ընտրություն կատարեք:

Եթե արդեն ընտրել եք հագուստը, ուշադիր նայեք հայելու մեջ,  կարևոր է ոչ թե այն, թե ինչքան գեղեցիկ է հագուստը, այլ թե ինչքան գեղեցիկ եք դուք այդ հագուստով: Հագուստը պետք է ընդգծի ձեր կառուցվածքի առավելությունները և թաքցնի ոչ այնքան գեղեցիկ մասերը:

Պետք է կողմոնորոշվել ոչ միայն հագուստի ոճի,  այլ նաև գույնի մեջ: Հայտնի է, որ սպիտակը առավել փարթամ է ցույց տալիս, իսկ սևը` օրինակ ավելի նիհար: Սակայն պետք չէ հիմնվել միայն այդ փաստի վրա և հագնել միայն սև կամ սպիտակ հագուստներ: Մյուս գույները ևս կարող են շեշտել կամ թաքցնել ձեր կառուցվածքի առանձնահատկությունները:

Ձեր ոճի և կերպարի համար կարևոր են նաև զարդերն ու աքսեսուարները: Սակայն պետք է ընտրել ոչ թե այնպիսի զարդ, որը այնքան աչք կծակի, որ դուք չեք նկատվի, այլ այնպիսին,  որը կշեշտի ձեր գեղեցիկ և ներդաշնակ արտաքինը:

Սակայն նորաձև կերպարը ոչ միայն հագուստն է, այլ իր մեջ ներառում է նաև դիմահարդարում, օծանելիք, զարդեր և իհարկե սանրվածք: 

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 983 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar