Ինչպես սպիտակացնել ատամները տնային պայմաններում ընդամենը 3 րոպեում - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Ինչպես սպիտակացնել ատամները տնային պայմաններում ընդամենը 3 րոպեում
19:06
Ինչպես սպիտակացնել ատամները տնային պայմաններում ընդամենը 3 րոպեում

Եթե դուք թեյի կամ սուրճի սիրահար եք, ապա տեղյակ եք դեղին ատամների խնդրի մասին: Կան բազմաթիվ միջոցներ ատամները սպիտակացնելու համար, այդ թվում` թանկանոց, որոնք առաջարկում են մասնագիտացված կլինիկաները: Սակայն կա բավականին հեշտ տարբերակ, որը կարելի է անել տանը: Այս միջոցը չի կարելի օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ատամնաքար, պարոդոնտոզ, կարիես կամ այլ հիվանդություններ: Դա կապված է նրանից, որ ատամների հետ շփման ժամանակ կիտրոնաթթուն հանում է էմալի բարակ շերտ: Եթե ատամները լավ վիճակում չեն, սպիտակեցումը միայն կխորացնի խնդիրը: Այդ պատճառով նախնական պետք է լուծել խնդիրները, այնուհետև անցնել սպիտակեցման: Տնային պայմաններում սպիտակացնելու համար անհրաժեշտ են․ -1 թեյի գդալ սոդա - 5 կաթիլ կիտրոնի հյութ: Խառնում եք սոդան և կիտրոնի հյութը, այն քսում ատամներին, պահում մոտ մեկ րոպե և ողողում բերանը: 

 

Այս տարբերակը միանգամից կտա տեսանելի արդյունք, սակայն չարժե չարաշահել այն:

Արեք այս ընթացակարգը ամիսը մեկ անգամ, ոչ ավելի: Եթե ձեր ատամները զգայուն են, ապա մի օգտագործեք կիտրոնի հյութ, ուղղակի մի քիչ սոդա ավելացրեք ատամի մածուկի վրա: Այս տեսանյութում ներկայացված է, թե ինչպես ճիշտ անել սպիտակեցումը: Հետևեք ձեր ատամների առողջությանը, հաճախեք ատամնաբույժի տարին առնվազն երկու անգամ: 


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 566 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar