Ինչպես Օձը կծեց Նազենի Հովհաննիսյանին - 7 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 7 » Ինչպես Օձը կծեց Նազենի Հովհաննիսյանին
12:25
Ինչպես Օձը կծեց Նազենի Հովհաննիսյանին

Անձրև էր տեղում…Նազենին 1 ժամ ուշանում էր, բայց նա մեր եզակի աստղերից է, ում Մենք պատրաստ ենք նույնիսկ 2 ժամ սպասել: Kivera Naynomis բրենդի զգետսներով պայուսակները մեքենայից հանելով դերասանուհին շտապես ուշացման համար մեղադրել բոլորին՝ դիմահարդարից մինչ ոստիկան, բայց հետո զգալով, որ Մենք բարկացած չենք բարևեց ամենքիս. Բարև Օձեր….Հետին միտք չկար, նկարահանումները պարզապես կենդանի օձերով պետք է տեղի ունենար, Օձի տարվա թեմատիկայով: 7  րոպե զգեստափոխման համար և Նազենին պատրաստ է: IQ ամսագիրն արդեն երկրորդ անգամ  ներկայացնում է նրան շապիկին, Կորյուր Մուրադյանը պետք է լուսանկարի նրան Օձի տարվա հետ համահունչ, Արմեն Գալյանը ոճավորի օձային թեման, խնձորները կախված են, թույնը կա, օձերը ևս. բայց նկարահանման ամենաթեժ պահին Նազենին գոռում է. ԿԾԵՑ. Մենք նախ քարանում ենք, ապա հային բնօրոշ վատատեսությամբ վազում նրա մոտ ու տեսնում, թե ինչպես է դերասանուհին օձի ատամները հանում իր ուսից. առանց կատակի: Օձի տերը ապշած է, անկեղծ ասած մի քիչ մանթո, բայց խայթոցն իրոք ուժեղ էր և հաշված վայրկյաններում Նազենիի ուսի վրա գոյացավ տարօրինակ շրթունքի պատկերով քերվածք: Մինչ Մենք խառնված մտածում ենք դադարեցնել նկարահանումները, հերոսուհին ջուր է խնդրում, խմում է այն ու ասում. Ես հասկացա, նա մրցակցությունից վախեցավ, եթե կա տղա-օձ, բերեք դրան, այս մեկը հաստատ աղջիկ կլիներ: Մեր ապշած հայացքներին քմծիծաղային հայացք նետելով Նազենին կրկին գրկում է օձին, ու դողդողալով, բայց թաքցնելով վախը շարունակում է լուսանկարվել: 3 ժամ նկարահանումներ և ֆոտոշարքն ավարտված է, դերասանուհին զգեստափոխվում է, զանգահարում ընկերներին, որոնց հետ նա այս երեկո հրավիրված է Թաթայի 50-ամյակին, շնորհակալություն հայտնում բոլորին, խնդրում տպագրելուց առաջ նախապես ցույց տալ իրեն ընտրված կադրերը և նույն ծանր տոպրակներով շտապում դեպի իր ավտոմեքենան: Fox Photostudio-ում առաստաղից կախված են մնում 3 խնձորներ, մեկը Օձի տիրոջը, մյուսը Օձին, երրորդն էլ Թաթային, ով տեղյակ էլ չէ, որ այսօր իր ծննդյան հյուրերից ամենագեղեցիկը մի քանի ժամ առաջ կարող էր ճակատագրական խայթոց ստանալ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1115 | Ավելացրեց: Մուտքանուն | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar