Ինչպես միանգամից ներբեռնել Instagram-ում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները - 25 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » Ինչպես միանգամից ներբեռնել Instagram-ում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները
14:31
Ինչպես միանգամից ներբեռնել Instagram-ում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները

 Instagram սոցիալական ցանցը գնալով մեծ տարածում է գտնում և օրական այդ ցանցում տեղադրվում են հազարավոր լուսանկարներ ու վիդեոներ: Այսօր կտեսնենք, թե ինչպես միանգամից ներբեռնել այդ ցանցում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները: Հենց այս նպատակով ստեղծվել է Save-o-gram շատ պարզ ու օգտակար ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է Windows-ի սովորական ծրագիր, որի ծավալը ընդամենը 1Մբ է: Instagram-ում տեղադրված նկարներն ու վիդեոները ներբեռնելու համար բավական է բացել այս ծրագիրը և համապատասխան դաշտում գրել Instagram-ում գրանցված այն օգտատիրոջ անունը կամ պրոֆիլի հասցեն, ում տվյալները ուզում եք ներբեռնել:  

Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի այդ օգտատիրոջ բոլոր լուսանկարներն ու վիդեոները: Նախքան ներբեռնելը կարող եք դիտել այդ տվյալները կամ նշել դրանցից մի քանիսը: Հնարավորություն կա նաև դիտել նկարները Slide Show ռեժիմում:  

Կարող եք նաև սեղմել ներքևի աջ անկյունում գտնվող Instagram-ի նշանի վրա և փոխել ծրագրի մի շարք կարգավորումներ:  

Վերջում նշեմ, այս ծրագրի միջոցով Instagram-ում կարող եք որոնել նկարներ ու վիդեոներ նաև հեշթեգերով: Դրա համար ծրագրի որոնման դաշտում օգտատիրոջ անունի կամ պրոֆիլի հասցեի փոխարեն պետք է գրել համապատասխան հեշթեգը: Ծրագիրը կարող եք բեռնել սեղմելով այստեղ:


 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 1082 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar