Ինչպես կարելի է փոխել աչքերի գույնը - 22 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 22 » Ինչպես կարելի է փոխել աչքերի գույնը
10:57
Ինչպես կարելի է փոխել աչքերի գույնը

Համոզված եմ, որ շատերը կցանկանային իրենց աչքերի շագանակագույն գույնը փոխարինել ասենք կապույտով կամ կանաչով: Ձեր երազանքը շուտով կարող է իրականություն դառնալ: «Stroma Medical» կազմակերպության աշխատակից կալիֆոռնիացի բժիշկ Գրեգ Հոմերը ստեղծել է 20 վայրկյանում աչքերի գույնը փոխելու միջոց: «Lyumineyes» անունը ստացած տեխնոլոգիան բաղկացած է լազերից, որն այնպես է մշակված, որ կարողանում է շագանակագույն աչքերը դարձնել ասենք կապույտ կամ էլ կանաչ: Այն հեռացնում է աչքի ծիածանաթաղանթի վերին շերտի շագանակագույն պիգմենտը  և հետագա 2-3 շաբաթվա ընթացքում սկսում է առաջանալ երկնագույնը: Սակայն հակառակը տեղի ունենալ չի կարող, քանի որ շագանակագույնը վերականգնվելու հատկություն չունի: Եվ վերջապես բոլորիս տանջող հարցերից մեկը՝ և որքա՞ն արժե այդ հաճույքը: Ընդամենը 4700 ամերիկյան դոլլար: 
Ինչ խոսք, շագանակագույն աչքերը ևս շատ գեղեցիկ են, իսկ մենք առանց կապույտ կամ կանաչ աչքերի էլ կապրենք: Եվ վերջապես պետք է հստակ գիտակցել մեկ բան՝ Ձեզ սիրող մարդիկ Ձեր աչքերի գույնին չէ որ սիրահարվելու են, ուղղակի փորձեք լինել ԼԱՎ ՄԱՐԴ և Ձեզ մետ ամեն ինչ կստացվի:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1453 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar