Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի - 30 Մարտի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 30 » Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի
10:11
Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի

iPhone 6S և 6S Plus սմարթֆոններն ունեն 3D Touch սենսոր, որի միջոցով հնարավոր է էկրանի ճնշման ուժից կախված կատարել տարբեր գործողություններ: Որոշ հնարամիտներ կարողացել են նաև ստեղծել հավելվածներ, որոնք այս սենսորի օգնությամբ կշեռքի ֆունկցիա են կատարում: Սակայն Apple ջնջում է նմանատիպ հավելվածները App Store-ից, քանի որ հավանականություն կա, որ որոշները կչարաշահեն այս ֆունկցիան և ծանր առարկաներ կշռելով կվնասեն իրենց սմարթֆոնները (օրինակ որոշ օգտատերերի մտքով կարող է անցնել կանգնել սմարթֆոնի վրա և իմանալ սեփական քաշը): Արգելափակման պատճառներից մեկն էլ կարող է այն լինել, որ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվողները կարող են հեռախոսի միջոցով կատարել իրենց «սև» գործերը:

Այնուամենայնիվ որոշ ծրագրավորողներ կարողացել են այնպես անել, որպեսզի Apple-ը չկարողանա արգելափակել իրենց ստեղծած ծրագրերը: Օրինակ դրանք կարելի է ստեղծել վեբ տարբերակով և տեղադրել համացանցում: Այդպիսի ծրագիր է նաև touchscale-ը: Պետք է ընդամենը 3D Touch ունեցող սմարթֆոնով այցելել այս կայքը և համապատասխան վայրում դնել առարկան: Հնարավորություն կա նաև ընտրել ճնշման սենսորի զգայունությունը: Ուշադրություն Չփորձեք շատ ծանր ապրանքներ տեղադրել հեռախոսի էկրանին, այլապես կարող եք վնասել բջջային հեռախոսը: Բացել կայքը - http://www.touchscale.co/


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 554 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar