Ինչպես հիշել մարդկանց հեռախոսահամարները - 12 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 12 » Ինչպես հիշել մարդկանց հեռախոսահամարները
16:54
Ինչպես հիշել մարդկանց հեռախոսահամարները

Միայն ճիշտ, իսկ Դուք հիշո՞ւմ եք Ձեր ծանոթներից գոնե կեսի հեռախոսահամարները: Հաճախ մենք նույնիսկ մոռանում ենք սեփական բջջայինի համարը: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև մենք դրանք տեսնում ենք միայն հեռախոսի մեջ գրանցելիս և վերջ, և դրանք չեն պահպանվում մեր հիշողության մեջ:Նոր ծանոթի անունը լավ հիշելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս չամաչել, երկրորդ անգամ հարցնել նրա անունը և խոսակցության ընթացքում հաճախ դիմել նրան անունով: Այսինքն, որպեսզի հիշեք որևէ մեկի հեռախոսահամարը, պետք է ոչ թե հեռախոսում գրանցել նրա անունը, այլ ուղղակի թողնել այն առանց անվանման: Երբ Ձեզ ինչ-որ մեկը զանգի, կտեսնեք ոչ թե նրա անունը, այլ հեռախոսահամարը, և երկրորդ կամ երրորդ անգամ զանահարելուց հետո, նայելով միայն հեռախոսահամարին, կկարողանաք հիշել, թե ում համարն է դա:
Իսկ հիմա այն մասին, թե ինչու որոշեցի անդրադառնալ այս թեմային: Առջևում հանգստյան շրջանն է: Շատերը գնում են արտերկիր և ոմանք շատ հաճախ մոլորվում են: Միանշանակ անհրաժեշտ է լինում զանգել ծանոթներին, բայց ինչ անել եթե հեռախոսի մարթկոցը լիցքաթփված է, և հեռախոսը չի միանում: Այո, հեռախոս կխնդրեն որևէ պատահական անցորդից, իսկ հետո կհասկանան, որ չեն հիշում իրենց մոտ ընկերոջ հեռախոսահամարը: Այնպես որ, հանգստի գնալուց առաջ, օգտվեք վերը նշված միջոցից, և նման դեպքում կկարողանաք հեշտությամբ հիշել Ձեր ծանոթի հեռախոսահամարը, ոչ թե զարմացած աչքերով կնայեք Ձեզ իր հեռախոսը տրամադրած բարի անցորդի աչքերին ;))))


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1088 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 shushanik • 19:20, 12.07.2012
9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
ComForm">
avatar