Մեր
օրերում բազմաթիվ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում մարդիկ դեռ
շարունակում են օգտվել էլեկտրոնային փոստերից և դրանք առայժմ հանդիսանում
են պաշտոնական կապ հաստատելու հիմնական միջոցներից մեկը: Սակայն ի
տարբերություն սոցիալական ցանցերի (օր. Ֆեյսբուք), էլեկտրոնային նամակ
ուղարկելու դեպքում չենք կարող տեսնել, թե արդյոք հասցեատերը կարդացել է
ուղարկված նամակը: Այդ բացթողումը վերացնելու համար ստեղծվել են հավելյալ
ծրագրեր, որոնցից մեկն է Bananatag-ը: Այն Chrome/FireFox դիտարկիչների ու
փոստային ծրագրերի համար նախատեսված հավելված է, որը տեղադրելուց հետո
հայտնվում է նոր ֆունկցիա, որը նամակը ուղարկելուց բացի նաև հետևում է դրա
հետագա ընթացքին և հասցեատիրոջ կողմից նամակը կարդալու դեպքում տալիս է համապատասխան տեղեկացում նամակ ուղարկողին:
Դա տեղի է ունենում շնորհիվ այն փաստի, որ
հավելվածը նամակի մեջ տեղադրում է 1x1 չափսի թափանցիկ լուսանկար, որը
հասցեատիրոջ կողմից տեսնելու դեպքում հավելվածը հասկանում է, որ ուղարկած
նամակը կարդացվել է: Հետաքրքիր մտահաղացում է, սակայն այս հնարքը ունի մեկ
թերություն. ոչ բոլոր դեպքերում են նամակի մեջի լուսանկարները ցուցադրվում
(հիմնականում պահանջվում է նամակ ստացողի կողմից լուսանկարների ցուցադրման
հաստատում):