Ինչպես հաղթահարել բարդույթները` 6 արդյունավետ տարբերակ - 11 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 11 » Ինչպես հաղթահարել բարդույթները` 6 արդյունավետ տարբերակ
10:51
Ինչպես հաղթահարել բարդույթները` 6 արդյունավետ տարբերակ

Հոգեբանությունը մեզ պատմում է գիտակցված և անգիտակցաբար ձևավորված կարծրատիպերի, զգացմունքների, մտքերի մասին, որոնք հիմնված են մեր հիշողությունների, փորձի վրա և որոնք մեր մեջ ձևավորել են վարքի և զգացմունքների որոշակի կաղապար: Այս ամենը հասարակությունում անվանում են բարդույթներ, որոնք, ինչպես համարվում է, խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:

Ինտրահոգեբան Մարիա Կոնտեն ունի իր հայացքն այս ամենի նկատմամբ: Նա համոզված է՝ պետք է սովորել ապրել, այդ ժամանակ բարդույթների հարցը ինքն իրեն կփակվի: Պետք չէ հրաշքի սպասել, պետք է սկսել աշխատել կյանքի վրա ինքնուրույն:

Փորձեք նայել բարդույթներին այլ տեսանկյունից: Բարդույթը իրավիճակ է, որին մարդն ինքն է հասնում: Դրա հիմքում կարող են լինել վախը, նախանձը, նմանակումը՝ դեռ մանկուց: Ծնողները կարևոր գործոն են երեխայի գիտակցության ձևավորման մեջ: Այն, թե ինչպես է փոքրիկնր ընկալել իր մայրիկին, հիմք է դնում նրա հարաբերությունների ձևավորմանը բոլոր կանանց հետ, ում նա կհանդիպի իր կյանքում: Բացի այդ՝ հենց դա է ազդելու նրա վրա, թե ինչպիսին է լինելու նրա տունը, ապրելու վայրը, աշխատանքը: Հոր ընկալումը հիմք է դառնում կյանքում հանդիպած տղամարդկանց հետ հարաբերություններում: Սակայն այս ամենը կարելի է փոխել:

Ոչ մի պայման

Պետք չէ պայմաններ դնել ոչ ինքներդ ձեզ, ոչ կյանքին, ոչ այլ մարդկանց: Կարևոր է ընդունել և հարգել ինքներդ ձեզ` ձեր կյանքում գտնվող մարդկանց ընտրության և տեղի ունեցող իրադարձությունների համար: Փորձեք հասկանալ, որ ձեր կյանքը հորինված և ստեղծված է ձեր կողմից:

Ընդունեք ինքներդ ձեզ

Դուք այնպիսին եք, ինրպիսին կաք: Եթե դուք ձեզ նվաստացրել եք, ձեզ միանգամից կնվաստացնեն խանութում, փողոցում, տրանսպորտում: Ուրիշի վրա նեղանալը, նույնպես նշանակում է ինքներդ ձեր վրա նեղանալ: Ծիծաղել ուրիշի վրա` ծիծաղել ինքներդ ձեր վրա: Ատել ինչ-որ մեկին` ատել ինքներդ ձեզ: Ոչ մեկ չի կարող ձեզ անախորժություններ պատճառել առանց ձեր թույլտվության: Նույն կերպ դուք չեք կարող դա անել ուրիշի հետ` առանց նրանց ներքին թույլտվության:

Դուք ունեք ամեն անհրաժեշտ բան

Ինչու՞ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք ունենք տուն, աշխատանք, մտերիմներ, հնարավորություններ: Ինչու՞ պետք է կորցնել ոտքերը, որպեսզի հասկանալ, որ կարելի է վազել: Եվ ընդհանրապես` ինչու՞ է պետք կորցնել որևէ բան, որպեսզի սկսել այն գնահատել: Սովորելով գնահատել այն, ինչ մենք ունենք, կարիք չի լինի կորցնել դա:

Անկեղծ եղեք ինքներդ ձեր հետ

Երջանկությունն անկեղծություն է: Պետք չէ դերեր խաղալ, դիմակներ կրել: Նախանձը անգիտություն է, նմանակումը՝ ինքնասպանություն: Եղեք ինքներդ՝ ձեզ հետ: Խոստովանեք՝ ես 40, 50, 60 տարեկան եմ, և այդ ես եմ: Օգնեք, օգնեք առանց պայմանների, ուղղակի, որովհետև դուք ունեք այդպիսի պահանջ ձեր ներսում, այլ ոչ թե որևէ բան ստանալու ակնկալիք: Հակառակ դեպքում՝ ավելին եք կորցնում:

Հասկացեք ինքներդ ձեզ և ձեր ճաշակը

Հարցրեք ինքներդ ձեզ`ո՞վ եք դուք, ի՞նչ եք սիրում: Ո՞րն է ձեր սիրած ուտեստը: Եվ կարևորը, պատասխանեք` այն, ինչ դուք անվանում եք սիրելի, իրո?ք ձեր ճաշակն է, թե՞ ծնողների, ընկերների, հասարակության կողմից պարտադրածը: Ո՞վ է այն մարդը, ով հայելու միջից ձեզ է նայում, ով աշխատում է օրական 24 ժամ: Արդյո՞ք նա ձեր սիրո, ուշադրության և գովասանքի նվաճումն է:

Որևէ բանի հասնելու համար, պետք է դրան ժամանակ տրամադրել

Կյանքում ամեն ինչ պետք է հեշտ տրվի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Օրինակ, ես ունեմ ձիգ որովայն, սակայն, եթե ձեզ ցույց տամ վարժությունը, ձեր որովայնը վաղն այդպիսին չի դառնա: Դուք պետք է անեք այդ վարժությունը: Պետք է մոռանալ ծուլության մասին, սիրել ինքներդ ձեր մասին հոգ տանելը և սովորացնել ձեր մարմնին լինել գեղեցիկ: Նաև ժամանակ է պետք ինքներդ ձեզ ընդունելու համար:

Հիշեք, որ բարդույթներ չկան: Այն ամենը, ինչ մեզ տարբերում է ուրիշներից, մեր եզակիությունն է: Կարևոր է տեսնել այդ եզակիությունը, նրա մեջ գտնել ռեսուրս և ներուժ, որը կարելի է բացել ու դրա շնորհիվ աճել:


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 426 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar