Ինչպես գտնել կորցրած բջջային հեռախոսը - 2 Օգոստոսի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Օգսստոս » 2 » Ինչպես գտնել կորցրած բջջային հեռախոսը
20:49
Ինչպես գտնել կորցրած բջջային հեռախոսը

Բջջային հեռախոս կորցնելը ամենավատ բաներից է որ կարող է պատահել
ուսանողի հետ.. չպլանավորված ծախսեր նոր հեռախոս գնելու համար, կորցրած
կոնտակտային համարներ, նկարներ, սիրած երգեր և այլն:Բայց դե հեռախոսը ավելի
հաճախ գողանում են, քան թե կորցնում ենք:  Այստեղ կպատմեմ մի ծրագրի
մասին, որը ինչ-որ չափով հնարավորություն կտա խուսափել այս տհաճ
իրավիճակից: Symbian, Android և Windows Mobile պլատֆորմայի վրա աշխատող
հեռախոսների համար F-Secure ընկերությունը ստեղծել է շատ լավ անվճար
ծրագիր, որի միջոցով կարելի է կորցրած հեռախոսը արգելափակել, իմանալ նրա
գտնվելու վայրը, իմանալ SIM քարտի փոփոխության մասին, իսկ ծայրահեղ
դեպքում ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան: Սկզբի համար պետք է ներբեռնել
F-Secure Anti-Theft ծրագիրը, տեղադրել հեռախոսի մեջ և կարգավորել (ընտրել
գաղտնի կոդը, գաղտնաբառը, հեռախոսի համար որի վրա ուղարկվելու է
ինֆորմացիան ):


Հեռախոսը կորցնելու դեպքում դուք ունեք հետևյալ հնարավորությունները.


1. Արգելափակել հեռախոսը sms ուղարկելով #lock#<your code> տեքստը: Հեռախոսը կմնա արգելափակված մինչև չմուտքագրեք ճիշտ կոդը:


2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրը sms ուղարկելով #locate#<your code> տեքստը:

3. SIM քարտը փոխելու դեպքում հեռախոսը արգելափակվում է և
կարգավորումներում նախապես գրված համարին sms է ուղարկում, նշելով նոր SIM
քարտի տվյալները: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ կերպով:


4. Եթե ոչինչ  չի օգնում և հեռախոսը հետ վերադարձնելու ոչ մի
հնարավորություն չկա, դուք կարող եք ջնջել հեռախոսի մեջ եղած ամբողջ
ինֆորմացիան sms ուղարկելով #wipe#<your code> տեքստը:


Այս ծրագրի խորհուրդ կտամ բոլոր սմարտոններ ունեցողներին, մի քանի րոպե
ծախսեք այս ծրագիրը տեղադրելու համար և հհանրավոր է այն հետագայում ձեզ
վերադարձնի ձեր հեռախոսը 


P.S. Սա էլ վիդեո որը ցույց է տալիս թե ինչպես է աշխատում ծրագիրը:





 

Դիտումներ: 2495 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Arsen • 12:38, 14.08.2011
bayc vonc karank bernenk et cragir@ karaq konkret sayt@ aseq bernenk meke mi ban et cragir@ bolor heraxosneri hamar e
avatar
2 ARTUR • 14:59, 14.08.2011
ես է կաըքը http://www.f-secure.com/en/web/operators_in հիմնականում սմարտվոնների համար է
ComForm">
avatar