Ինչպես գրավել տղամարդուն - 18 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 18 » Ինչպես գրավել տղամարդուն
15:40
Ինչպես գրավել տղամարդուն

 Հանդիպել եք ձեր երազանքների տղամարդո՞ւն, նա հենց այն է ինչ պե՞տք է, դե՛ ինչպես մանկության ժամանակ էր, հիանալի՜ է: Սակայն կա մեկ խնդի՞ր, նա ամենևին ուշադրություն չի՞ դարձնում ձեզ:Շտապում եմ հայտնել, որ դա այնքան էլ անելանելի խնդիր չէ, մի քիչ խելացիություն, համապատասխան  պահվածք, խորամանկություն , համառություն և նա շատ շուտով կլինի ձեր ձեռքերում: Սակայն կան որոշակի հոգեբանական փուլեր, որոնք դուք պետք է հաղթահարեք:


1.Պետք է ազատվել կասկածներից`

Ամեն դեպքում ձեզ կտանջի այն միտքը, թե արդյոք արժի գնալ այդ քայլին: Երբեք չհանձնվեք, քանի որ միևնույնն է ոչինչ չունեք կորցնելու, այնպես որ ոչ մի կասկած, գործեք մտածելով:
Սկզբի համար ուղղակի ընկերացեք նրա հետ: Դա շատ հին փորձված մեթոդ է: Հաճախ նրան հիշեցրեք իր արժանիքների մասին, տվեք բազմապիսի խորհուրդներ, ուշադիր լսեք նրա բոլոր բողոքները, օգնեք դուրս գալ տարբեր իրավիճակներից և նրան հաճախ հյուրասիրեք սեփական բաղադրատոմսով պատրաստված համեղ ուտեստները, մի խոսքով նրան հոգեբանորեն տրամադրեք այն մտքին, որ դուք միշտ նրա կողքին եք: Եվ հիշեք, դուք ընդհամենը ընկեր եք և ոչ նրա երկրպագուհին, կամ ծառան:

Եթե որևէ վիրավորական արտահայտություն կամ հղումներ կլինեն ձեր հասցեին, խորհուրդ է տրվում միանգամից վերջ տալ այդ հարաբերություններին, այլապես ամեն բան կկորցնի իր արժեքը: Իսկ եթե ընկերությունը նորմալ ընթացք ունի, նշանակում է ամեն բան նախատեսված ծրագրով է և շուտով դուք կգրավեք նրա սիրտը:

2. Ներդաշնակություն`

փորձեք ամեն ինչ ավելի լուրջ դարձնել, օգնեք նրան ավելի լուրջ խնդիրներում, փորձեք նրան գրավել հետաքրքիր մտքերի միջոցով, հաճախ ժպտացեք նրան, և եթե այս ամենից հետո նա շարունակի ուղղակի մնալ ձեր ընկերը, ապա դուք կատարել եք սխալ ընտրություն:


Հեղ.` Դիանա Շահբազյան



 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1400 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 LUSINE • 23:24, 05.01.2013
xd xd xd xd 9 9 9 9
ComForm">
avatar