Ինչպես երգիչն է ասում «Էս նոր ա, նոր ա, նոր ա...» - 26 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 26 » Ինչպես երգիչն է ասում «Էս նոր ա, նոր ա, նոր ա...»
21:27
Ինչպես երգիչն է ասում «Էս նոր ա, նոր ա, նոր ա...»
Մի՞թե դուք դեռ չգիտեք HRAG-ին կամ հիփ-հոփ երաժշտաոճում հանդես եկող 18-ամյա Հրագ Սիմոնյանին, ով «էկել ա նոր խոսք ասելու» հայկական շոու-բիզնեսում: Երիտասարդ կատարողը, ով վերջին շրջանում բավականին լայն ճանաչում է ստացել հատկապես երիտասարդների ու պատանիների շրջանում, այսօր «Էս նոր ա» խորագրով փոքրիկ մենահամերգ ունեցավ «iBar Club»-ում, որի ժամանակ հանդիսատեսին ներկայացավ իր երգացանկի շուրջ 14 կատարումներով: 

Հրագը ոչ միայն երգում էր, այլեւ բավականին ակտիվ շարժվում «բեմում», ինչը ոգեւորել էր անգամ 6-ամյա փոքրիկ ընկերոջը` Ներոյին, ով գրեթե ամեն երգի ժամանակ իր ակտիվ ու աշխույժ պարով ուրախացնում էր հանդիսատեսին, Հրագի ընկերներին ու բարեկամներին: 

«Հրագը լավ երգիչ է: Շատ եմ սիրում նրա երգերը: Վստահ եմ` մի օր նա մեծ համերգներ կունենա, ես էլ կպարեմ այդ ժամանակ: Շատ եմ հավանում հիփ-հոփ ոճի պարը: Լա՞վ եմ պարում»,- ասաց 6-ամյա փոքրիկը` շարունակելով իր «ելույթով» գրավել հանդիսատեսին: 

Փոքրիկ մենահամերգի ժամանակ Հրագը դուետով ելույթ ունեցավ նաեւ Էմմայի հետ` կատարելով «Fun Dance» ստեղծագործությունը: Բացի Էմմայից` Հրագի համերգին մասնակցում էր նաեւ երգչի ընկերը` Արտյոմ Հակոբյանը, ով նույնպես ելույթ ունեցավ «iBar Club»-ում մեկտեղված հանդիսատեսի համար: 

«Հրագը շատ բարի տղա է: Վստահ եմ` դեռ իր խոսքը կասի մեր շոու-բիզնեսում: Մոտ ապագայում մեզ նոր անակնկալներ են սպասվելու: Հրագն իր տաղանդով ու աշխատասիրությամբ շատ բաների կհասնի»,- նշեց Արտյոմը: 

Օրվա հերոսն էլ իր 14 կատարումներով ուրախ տրամադրություն հաղորդեց հանդիսատեսին, որի շարքերում հիմնականում երիտասարդներ էին: Հրագը նաեւ բավականին գեղեցիկ պար բեմադրեց իր ընկեր Դավիթի հետ: 

«Երկար տարիներ պարել եմ, իսկ այժմ մեծ սիրով երգում եմ: Ոչ միայն մերօրյա խնդիրների, այլեւ երիտասարդներիս առօրյայի մասին են կատարումներս: Փորձելու եմ որոշակիորեն ակտիվացնել երիտասարդներին: Հենց դրան է նվիրված «Չհանձնվես» կատարումս»,- ասաց Հրագը` շարունակելով իր մենահամերգը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 858 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar