Ինչպես է տեղի ունեցել զինված հարձակումը ոստիկանության վրա. մանրամասներ (տեսանյութ) - 18 Հուլիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 19.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 18 » Ինչպես է տեղի ունեցել զինված հարձակումը ոստիկանության վրա. մանրամասներ (տեսանյութ)
08:41
Ինչպես է տեղի ունեցել զինված հարձակումը ոստիկանության վրա. մանրամասներ (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտյան Էրեբունի վարչական շրջանի բնակիչները կրակոցներ են լսել: Ի՞նչ է տեղի ունենում այդ համայնքում: ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվում է դեպքի վայրում: Ինչպես հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն մի խումբ զինված անձինք առավոտյան մտել են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը մոտ 9 ոստիկանի մասին է: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՝ ոչ: Մինչդեռ լուրեր կան, որ երկու կողմում էլ վիրավորներ կան: Զինված խումբը տիրացել է ոստիկանության գնդի տարածքին: Առայժմ զինված խումբը կրակոցների սպառնալիքով թույլ չի տալիս իրավապահներին ներս մտնել: Հավելյալ մանրամասներ պարբերաբար կհաղորդենք: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/556871/


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1128 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar