Ինչպես է ծննդյան ամիսն ազդում բնավորության վրա - 29 Հոկտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հոկդեմբեր » 29 » Ինչպես է ծննդյան ամիսն ազդում բնավորության վրա
08:16
Ինչպես է ծննդյան ամիսն ազդում բնավորության վրա

Ձեր ծննդյան ամիսը գուցե ավելի է ազդել ձեր բնավորության վրա, քան Կենդանակերպի նշանը:

Այսպես....

Հունվարի երեխաներ Բավականին գեղեցիկ են: Սիրում են զուգվել: Արագ են ձանձրանում:  Քմահաճ են: Հազվադեպ են ուժեղ հույզեր արտահայտում: Երբ ցավ են զգում, նրանց ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար, քան մյուսներին: Զգայուն են: Ամուր են կանգնած ոտքերի վրա: Համառ են:

Փետրվարի երեխաներ Հաճախ են շեղվում ու «սավառնում ամպերում»: Սիրում են, երբ ամեն ինչ բացատրություն ունի: Ինտելեկտուալ են եւ խելացի: Հաճախ են փոխում իրենց կարծիքը: Գրավիչ են: Բոլորից ամենասեքսուալ մարդիկ են: Կրակոտ են:  Նաեւ՝ հանգիստ, ամաչկոտ եւ համեստ: Ազնիվ են եւ հավատարիմ: Վճռական են եւ իրենց առաջ անընդհատ նոր խնդիրներ են դնում: Ազատություն են սիրում:

Մարտի երեխաներ Նրանք գրավիչ մարդիկ են: Սեքսուալ են: Քնքուշ են ու ամաչկոտ:  Ներամփոփ են: Ի բնե ազնիվ են, սրտակից եւ շռայլ: Գնահատում են անդորրն ու հանգստավետությունը: Զգայական են: Հրաշալի համբուրվում են: Նյարդային են, վստահելի եւ գիտեն լավը գնահատել: Նախընտրում են թաքցնել իրենց հույզերը, ոչ թե ի ցույց դնել:

Ապրիլի երեխաներ Հումորի սքանչելի զգացում ունեն: Համառ են: Սիրում են խոսել: Հանգիստ են եւ միշտ կարողանում են «գլուխը սառը պահել»: Բարի են եւ կարեկցող:Հաճախ անհանգստանում են աշխարհում ամեն ինչի համար: Հավատարիմ են: Կարողանում են թիմում աշխատել: Ինքնավստահ են: Լավատես են: Շռայլ են: Լավ հիշողություն ունեն: Սիրում են փնտրել եւ գտնել նոր տեղեկություններ, գիտելիքի են ձգտում:Կարողանում են ոգեւորել իրենց եւ ուրիշներին: Շրջապատին լիցքավորում են երջանկությամբ եւ դրական հույզերով: Հիպերակտիվ են: Սիրում են սպորտ, երաժշտություն եւ զվարճանքներ: Նրանք «տաք» մարդիկ են, բայց կարողանում են դատողությունը չկորցնել: Ամեն ինչում միայն համակարգային մոտեցման են ձգտում:

Մայիսի երեխաներ Համառ են եւ դաժան: Կամային են եւ վճռական:  Իրենք իրենց ոգեւորելու խնդիր չունեն: Սուր լեզու ունեն: Նյարդային են: Իրենց վրա ուշադրություն են հրավիրում, սիրում են ամբոխի կենտրոնում լինել:Կարողանում են սիրել: Եվ ֆիզիկապես եւ հոգեպես գեղեցիկ են: Ամաչկոտ են դառնում, երբ գործը հասնում է հակառակ սեռի հետ հարաբերություններին:  Եթե վշտացած են, նրանց սփոփելը հեշտ է: Սիրում են երազել, հստակ եւ զգոն մտածողություն ունեն:

Հունիսի երեխաներ Հրաշալի բնավորություն ունեն, կյանքից բացարձակ հաճույք են ստանում: Սիրում են շփվել եւ նոր ընկերներ ձեռք բերել: Սիրախաղի մեծ վարպետներ են եւ հաճախ շատ գրավիչ զուգընկեր կամ զուգընկերուհի են ունենում:  Սիրուններ ու սիրունիկներ են:    Հաճախ են դառնում քաղաքական գործիչ, դերասան եւ այլ՝  «հանրային» մասնագիտությունների ներկայացուցիչներ: Լավ են գլուխ հանում կինոյից եւ գրականությունից:

Հուլիսի երեխաներ Ուրախ են եւ հաճախ են որեւէ հավաքույթի հոգին դառնում: Բայց նաեւ ծածուկ բնավորություն ունեն: Պատահում է, որ շատ դժվար է լինում նրանց հասկանալը:   Սովորաբար իրենց շատ հանգիստ են պահում, բայց ոչ այն ժամանակ, երբ հուզված են կամ խիստ նյարդայնանում են: Գիտեն գնահատել իրենց: Հպարտանում են իրենցով:

Օգոստոսի երեխաներ Շփվող են: Հաճույքով ցանկացած ռիսկ են ստանձնում:  Ուշադրություն են պահանջում: Թույլ ինքնավերահսկողություն ունեն: Աշխարհին նայում են ոչ թե աչքերով, այլ՝ սրտով: Ինքնավստահ են: Ընկերական միջավայրում շատ աղմկոտ են:

Սեպտեմբերի երեխաներ Ակտիվ են ու դինամիկ: Սիրում են, երբ կյանքում ամեն ինչ արագ է լինում: Վճռական են եւ հազվադեպ են ափսոսում ինչ-որ բանի համար:  Գրավիչ են եւ կարողանում են հոգ տանել իրենց: Ուժեղ բնավորություն ունեն:Սիրում են ուշադրություն:

Հոկտեմբերի երեխաներ Սիրում են շփվել: Սիրում են բոլորին, ով սիրում է իրենց: Պաշտում են ուշադրության կենտրոնում լինել:  Առանձնանում են ներքին եւ արտաքին գեղեցկությամբ: Հաճախ են ստում եւ ոչ միշտ՝ շահադիտական նպատակներով:Հաճախ բարկանում են: Սիրում են խորհուրդներ տալ եւ «բուժել» ընկերներին:  Քաջ եւ անվախ են: Միշտ ընկերական են անծանոթների հանդեպ: Նրանց ցավ պատճառելը հեշտ է, բայց նրանք արագ վերականգնվում են:

Նոյեմբերի երեխաներ Վստահելի են եւ հավատարիմ: Շատ կրքոտ են ու միաժամանակ՝ վտանգավոր: Ավելի լավ է՝ չջղայնացնել նրանց:Գիտեն, թե ինչպես հաճույք ստանան: Սեքսուալ են եւ առեղծվածային: Գիտեն  հաճույք ստանալ: Ներքուստ շատ անկախ մարդիկ են, չնայած կողքից կարող է եւ այդպես չթվալ: Խաղացկուն են, բայց գաղտնասեր:

Դեկտեմբերի երեխաներ Շատ գրավիչ մարդիկ են: Հավատարիմ եւ են շռայլ: Պատասխանատու են: Հայրենասեր են:  Պաշտում են մրցույթներ ու մրցություններ: Մասնակցում են բոլոր խաղերին, որոնցում իրենց առաջարկում են մասնակցել: Անհամբեր են եւ շտապողական: Փառասեր են: Ազդեցիկ են եւ միշտ ցանկանում են ղեկավարել ուրիշներին: Ուրախ են:Նրանց հետ հեշտ է խոսել ցանկացած թեմայով, չնայած երբեմն դժվար է հասկանալ:


 Նյութի աղբյուր՝ http://style.news.am/arm/news/25605/inchpes-e-tsnndyan-amisn-azdum-bnavorutyan-vra.html

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1537 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar