Ինչպես է ստեղծվել iPhone 5-ը (լուսանկարներ) - 14 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Ինչպես է ստեղծվել iPhone 5-ը (լուսանկարներ)
14:21
Ինչպես է ստեղծվել iPhone 5-ը (լուսանկարներ)

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ իր iPhone 5-ը ստեղծվել է ոչ թե որպես սմարթֆոն, այլ՝ ինչպես ստեղծվում են բարձրակարգ ժամացույցները, հաղորդում է idownloadblog.com-ը՝ ներկայացնելով նաև աշխարհի ամենասպասված տեխնիկական սարքի ստեղծման գործընթացի լուսանկարները:

 Apple-ի արդյունաբերական դիզայնի բաժնի ղեկավար Ջոնի Այվը մեկնաբանել է դիզայնի առանձնահատկությունները: «Նոր iPhone-ը ստեղծելու համար մենք սկսել ենք այն դիզայնից, որն իսկապես սիրում ենք: Սակայն ստեղծելու, իրականացնելու համար մենք պետք է հեռուն նայեինք՝ այն բանից անդին, ինչը, մեր իմանալով, հնարավոր էր: Մեզնից պահանջվեց մեր ամբողջ գիտելիքը, միտքը՝ իրականացնելու մի բան, որն այդքան պարզ է, մատչելի ու միևնույն ժամանակ այդքան արտասովոր»,- ասել է նա:

 iPhone-ի ստեղծման տեխնոլոգիաներն Apple-ում անվանել են «ամենաբարդն ու հավակնոտը»:

 Միաժամանակ Apple-ի փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը ստիպված է եղել բացատրել, թե ինչու են iPhone-ից բացակայում NFC տեխնոլոգիաները և անլար լիցքավորումը: Փորձագետներն իրենց հերթին արձանագրել են, որ այս անգամ Apple-ը հեղաշրջում չի իրականացրել ոլորտում:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 819 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 3.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 amalik • 22:32, 15.09.2012
9xdxdxd
avatar
2 HOVO • 10:32, 16.09.2012
xd xd xd
ComForm">
avatar