Ինչպես բուժել վերքը «Սուպերկլեյ» սոսնձի միջոցով - 26 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 26 » Ինչպես բուժել վերքը «Սուպերկլեյ» սոսնձի միջոցով
00:08
Ինչպես բուժել վերքը «Սուպերկլեյ» սոսնձի միջոցով

 «Սուպերկլեյ» կոչվող սոսնձի վիրաբուժական պիտանելիությունն առաջին անգամ բացահայտել են Վիետնամի պատերազմի ժամանակ, երբ բժիշկները բառի բուն իմաստով սոսնձում էին զինվորների վերքերը, որպեսզի նրանք հնարավորինս շուտ կարողանան մարտի դաշտ վերադառնալ: Այդ միջոցն իսկապես կանգնեցնում էր արյունահոսությունը, և այդ մեթոդով շատ կյանքեր հաջողվեց փրկել:   Այսօր շատ անասնաբույժեր և մարզիկներ օգտագործում  են «Սուպերկլեյ»-ը նույն նպատակներով: Փոքրիկ վերքերին քսելու դեպքում, ինչպես օրինակ` խոհանոցային դանակով կամ թղթով արված կտրվածքը, այս սոսինձն իսկապես կարող է նվազեցնել ցավը և կանգնեցնել արյունահոսությունը, ինչպես նաև` փոքրացնել հնարավոր սպիները:     Այս մեթոդը բավականին արդյունավետ է արտակարգ իրավիճակներում, սակայն փորձագետները նշում են, որ, այնուամենայնիվ, շատ բարձր է հավանականությունը, որ «Սուպերկլեյ»-ը վնասի մաշկն ու ալերգիա հրահրի: Ուստի, տան խաղաղ պայմաններում, այնուամենայնիվ, նախընտրելի է օգտվել ավանդական բժշկական միջոցներից:       

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 692 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar