Ինչպես բացահայտել մարդու բնավորությունը երաժշտության միջոցով - 11 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 11 » Ինչպես բացահայտել մարդու բնավորությունը երաժշտության միջոցով
14:36
Ինչպես բացահայտել մարդու բնավորությունը երաժշտության միջոցով

 Ամբողջ աշխարհից հավաքված շուրջ 36 000 մասնակիցների օգնությամբ հետազոտություններ կատարած «Heriot-Watt» համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել մեկ ընդհանուր տեսություն, որը թույլ է տալիս մարդու երաժշտական նախասիրությունների միջոցով բացահայտել նրա բնավորության հիմնական գծերը:  Փոփ երաժշտության սիրահարները մեծամասամբ էքստրավերտ են, նրանք աշխատասեր են և բարձր ինքնագնահատական ունեն: Հետազոտողները նշում են, որ փոփ երաժշտության սիրահարներն այնքան էլ ստեղծագործ չեն և բավականին ամաչկոտ են:  Ռեփ և հիփ-հոփ, սիրում եք Սնուփ Դոգ, Էմինեմ և դոկտոր Դռե. չնայած կարծրատիպին, թե ռեփի սիրահարները, որպես կանոն, ագրեսիվ և դաժան են լինում` հետազոտողները նման օրինաչափություն չեմ հայտնաբերել: Ռեփի երկրպագուները ձգտում են ազատության և նույնպես բարձր ինքնագնահատական ունեն:   Քանթրի ոճի երաժշտության սիրահարները, որպես կանոն, շատ աշխատասեր են և հուզականության առումով բավականին հավասարակշռված:  Չնայած ռոք և ծանր մետաղ ժանրերի երաժշտության ագրեսիվությանը` այս ժանրի սիրահարները բավականին նուրբ հոգի ունեն, նրանց խոցելը շատ հեշտ է: Նրանք ինտրովերտ են, հիմնականում ստեղծագործ, սակայն տառապում են ցածր ինքնագնահատականով:  Ինդի երաժշտական ժանրի երկրպագուները, որպես կանոն, ինքնամփոփ են, ինտելեկտուալ և ստեղծագործ: Հետազոտողները նկատել են, որ նրանք այդքան նուրբ և խոցելի չեն, ինչպես ռոքի սիրահարները, և աշխատասեր չեն: Նրանց ինքնագնահատականը նույնպես բավականին ցածր է, նրանք պասիվ են և ոչ նախաձեռնող:  Պարային երաժշտության և արագ ռիթմերի սիրահարները, հետազոտողների կարծիքով, բավականին բարդ բնավորություն ունեցող և նպատակասլաց մարդիկ են:  Դասական երաժշտության երկրպագուներն ավելի ինքնամփոփ են, սակայն անմիջական են թե´ շրջապատի հետ, թե` իրենք իրենց: Նրանք ստեղծագործ մարդիկ են և ունեն խիստ ընգծված արժանապատվության զգացում:  Ջազ, բլյուզ և սոուլ ոճի սիրահարները բարձր ինքնագնահատական ունեցող էքստրավերտներ են: Նրանք նաև շատ ստեղծագործ են, բարձր ինտելեկտի տեր և անմիջական են շփման մեջ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 706 | Ավելացրեց: LIDOK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar