Ինչպես արգելափակել ցանկացած կայք - 19 Հոկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հոկդեմբեր » 19 » Ինչպես արգելափակել ցանկացած կայք
16:57
Ինչպես արգելափակել ցանկացած կայք



Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Դա անելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ: Այսօր կսովորենք կայքեր արգելափակելու ամենապարզ մեթոդը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները): hosts.ini ֆայլը գտնվում է C:\Window\System32\drivers\etc թղթապանակի մեջ (եթե Windows-ը տեղադրված է C սկավառակի վրա, այլապես առաջին տառը այլ է):





Այն սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 դաշտ` առաջին դաշտում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ դաշտում նշված հասցեն: Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը այդ կայքի համար: Օրինակ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել


127.0.0.1 www.youtube.com


127.0.0.1 youtube.com


Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած կայքի համար անհրաժեշտ է գրել հասցեն www-ով և առանց www-ի: 127.0.0.1 հասցեն դա ձեր համակարգչի լոկալ հասցեն է:



Ֆայլը փոփոխելուց հետո անհրաժեշտ է պահպանել հին ֆայլի անունով և նույն թղթապանակում:

Աղբյուր` armblog.net

 

Դիտումներ: 967 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar