Ինչպես արագ երկարացնել եղունգները - 23 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » Ինչպես արագ երկարացնել եղունգները
22:37
Ինչպես արագ երկարացնել եղունգները
Մենք կարող ենք օրեր շարունակ չմտածել մեր եղունգների խնամքի մասին, բայց երբ մոտենում է որևէ միջոցառում, կաշվից դուրս ենք գալիս դրանք արագ երկարեցնելու եւ տեսքի բերելու համար:

Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա: Քիմիական նյութերը կարող են ոչ միայն դանդաղեցնել եղունգների աճը, այլև դարձնել դրանք դյուրաբեկ: Եղունգները երկարեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինե ձեռնոցներ:

Ստեղծեք հարմար ձեւ Ձեր եղունգների համար: Ճիշտ և հարմար ձև ունեցող եղունգները անհարմարություն չեն ստեղծում իրերի հետ շփվելիս: Ճիշտ ձևը նպաստում է եղունգների աճին: Դրա համար օգտագործեք մանր հատիկներով խարտոցներ: Ցանկալի կլինի օգտագործել ապակե կամ թղթե խարտոց: Մետաղյա խարտոցները վատագույն տարբերակն են:

Խոնավացրեք եղունգների շուրջ եղած մաշկը: Խոնավեցումը շատ կարևոր փուլ է, որը չի կարելի անտեսել: Եղունգների շուրջ առողջ մաշկը հիմքն է արագ աճող եղունգների: Խոնավեցման համար կարելի է օգտագործել տարբեր կրեմներ, նաև բնական յուղեր:
Եղունգների աճի համար հատուկ լաքեր օգտագործեք: Հատուկ լաքի օգտագործումը ամենահեշտ գործընթացներից մեկն է: Դրանք անգույն լաքեր են, որոնք նպաստում եղունգների արագ աճին:

Վիտամիններ. եղունգների աճի արագությունը կախված է վիտամինների քանակից, որոնք մենք ամեն օր ստանում ենք: Եթե օրգանիզմում որևէ վիտամինի պակաս կա, ապա ոչ մի միջոց չի օգնի Ձեր եղունգներին արագ աճելուն: Առավել անհրաժեշտ վիտամիններն են՝ A-ն, B-ն, C-ն:

Կան նաև մի քանի ժողովրդական միջոցներ եղունգների արագ աճի համար:

1. Ամենօրյա լվացումներ ծովային աղաջրում:

2. Յոդ: Յոդը կարելի է քսել եղունգներին կամ ավելացնել ջրի մեջ: Այն լավագույն միջոցներից է:

3. Ձիթապտղի ձեթով դիմակները ևս շատ օգտակար են:

4. Մեղրամոմ: Տաք մեղրամոմը քսեք եղունգներին, սպասեք՝ սառչի, և թողեք այդպես ամբողջ գիշ

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 3065 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 4.2/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar