Ինչպես առաջին իսկ հանդիպման ժամանակ հրապուրել տղամարդուն - 16 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 16 » Ինչպես առաջին իսկ հանդիպման ժամանակ հրապուրել տղամարդուն
00:22
Ինչպես առաջին իսկ հանդիպման ժամանակ հրապուրել տղամարդուն

Հանդիպել եք երիտասարդի եւ անմիջապես աննկարագրելի համակրանք է առաջացել… Առաջին շփումը չափազանց կարեւոր է, չէ՞ որ, ըստ էության, անծանոթ մարդու հետ եք շփվում: Եվ եթե համակրում եք նրան, ուրեմն պետք է տպավորեք: Ձեզ հետաքրքրող տղամարդուն անմիջապես հետաքրքրելու համար ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:   Պարզ է, որպեսզի զրույցը ստացվի, հարկավոր է հիշել նրա անունը եւ մի քանի անգամ օգտագործել խոսակցության ժամանակ:  Սովորեք խոսակցության ընթացքում փոքր-ինչ շողոքորթել տղամարդուն: Կարելի է թեթեւ հաճոյախոսություն անել, օրինակ՝ հաջող կատակի կամ նրա անկրկնելի հումորի զգացողության մասին:  Տղամարդու հետ տեսողական կապ հաստատեք եւ մտքում անընդհատ կրկնեք, որ նա ձեզ դուր է գալիս: Տղամարդը կզգա այդ: Ձեր մասին պատմելիս շատ մանրուքների հետեւից մի ընկեք: Ավելի լավ է ինչ-որ բան կիսատ մնա, քան պատմեք ավելին, քան անհրաժեշտ է:  Մի մոռացեք, որ տղամարդկանց դուր է գալիս թեթեւ սեթեւեթանքը, այդ պատճառով հմտորեն օգտագործեք այդ:  Տղամարդուն հարցեր ուղղեք: Ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում են, երբ գնահատում են իրենց խելքը, այդ պատճառով հաճույքով կպատասխանեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:  Ի պատասխան կատակեք: Ցանկացած խոսակցություն ավելի հեշտ է ընկալվում, երբ համեմված է հումորով: Եվս մեկ հանդիպում կազմակերպելու համար տղամարդուն պատմեք ձեր ծրագրերի մասին: Օրինակ, որ պատրաստվում եք այցելել որեւէ խմբի համերգին կամ գնալ նոր ֆիլմ դիտելու: Հետաքրքրված տղամարդը ձեզ ընկերակցելու առիթը բաց չի թողնի: 

Նյութը՝ infowoman.com.ua կայքի

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 726 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar