Ինչպե՞ս պահպանել սերն ու լավ հարաբերությունները երկար տարիների ընթացքում - 28 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 28 » Ինչպե՞ս պահպանել սերն ու լավ հարաբերությունները երկար տարիների ընթացքում
15:56
Ինչպե՞ս պահպանել սերն ու լավ հարաբերությունները երկար տարիների ընթացքում

Ինչու՞ է տարիների ընթացքում սերն անցնում, ինչու՞ է անհետանում վստահությունն ու անկեղծությունը տղամարդու ու կնոջ միջեւ:Ու՞ր է անհետանում ռոմանտիկան, ցանկությունը միասին լինելու, միմյանց աջակցելու ձգտումը:Շատ հաճախ կինն ու տղամարդը միասին ապրելով՝ սկսում են հեռանալ իրարից, տարեց տարի ավելի քիչ են վստահում իրար, սկսում են ավելի քիչ հաղորդակցվել եւ դառնում են ինչպես թշնամիները: Երբեմն ստացվում է, որ ընկերոջ կամ ընկերուհու հետ ավելի ջերմ հարաբերություններ է առաջանում, քան` կողակցի:Շատերն ամուսնանալով մտածում են ,որ հարաբերությունների զարգացման ամենակարեւոր փուլն արդեն ետեւում է եւ մնում է միայն հանգստանալ ու վայելել:Սա սխալ մտածողություն է: Եթե ցանկանում ես պահպանել սերն ու լավ հարաբերությունները, ապա առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, որ ընտանիքը պահանջում է ամենօրյա դժվարություններ:Ընտանիքը եւ սիրո պահպանումն ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է ուշադրություն, ժամանակ ու էներգիա: Ընտանիքում փախադարձ հարգանքն ու վստահությունը պահպանելու համար, մշտապես պետք է ջանքեր գործադրել:
Կարեւոր է, որ ընտանիքում պահպանվի ընդհանուր հետաքրքրություններն ու շփումները: Ամենակարեւորը մի հրաժարվեք այն ընդհանուր գործից, որով մինչեւ ընտանիք կազմելը զբաղվել եք: Հաճախ մարդիկ միասին ապրելով հրաժարվում են այն զբաղմունքներից, որի մասին նախկինում խոսել են ժամերով, քննարկել ու մտքերով կիսվել են: Ընտանեկան կյանք սկսելով՝ խաչ մի դրեք ձեր ընդհանուր հետաքրքրությունների վրա, թույլ մի տվեք, որ կյանքի ամենօրյա դժվարություններն իրենց հետքը թողեն ձեր հարաբերություններում: Այնպես որ, ընդհանուր հետաքրքրությունը սիրո, ամուր ու միասնական ընտանիքի կարեւոր նախապայմաններից մեկն է:Զույգի միջեւ հաղորդակցումն ամբողջական լինելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ժամանակ, երկրորդ՝ հանգստություն: Ստացվում է այնպես, որ աշխատանքից հետո պետք է ժամանակ հատկացնել ընտանեկան գործերին, զբաղվել երեխաներով: Եւ շատերի կարծիքով այդ ամենից հետո ժամանակ չի մնում միասին անցկացնելու: Իհարկե դա սխալ մտածողություն է, քանի որ ցանկության դեպքում ժամանակ միշտ էլ կարելի է գտնել, ուղղակի այդ ժամանակը պետք է ճիշտ տնօրինել: Շատ հաճախ ժամանակը ծախսվում է հեռախոսային անիմաստ զրույցների վրա, կամ էլ հեռուստացույցի առաջ: Չի կարելի ասել , որ դա աշխատանքից հետո հանգստանալու ձեւերից մեկն է, քանի որ հեռուստահաղորդումներ նայելով մարդը չի կարող հանգստանալ: Կարելի է հանգստանալ լռության մեջ, բնության գրկում: Կարելի է նաեւ պառկել, թույլ լույս միացնել, նայել իրար աչքերի մեջ ու հանգիստ զրուցել, հիշել անցյալը, երազել ապագայի մասին եւ գեղեցիկ, պայծառ ու բարի խոսքեր ասել միմյանց:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1018 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar