ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՐԱԽ ԱՄԱՌ ԱՆՑԿԱՑՆԵԼ - 25 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 25 » ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՐԱԽ ԱՄԱՌ ԱՆՑԿԱՑՆԵԼ
21:41
ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՐԱԽ ԱՄԱՌ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Վերջ, այս ուսումնական տարին էլ ավարտվեց, և մենք երեք ամսով հրաժեշտ տվեցինք դպրոցին: Ամբողջ տարի տանջվեցինք, սովորեցինք, կատարեցինք ուսուցիչների բոլոր հանձնարարությունները ու հաստատ արժանի ենք լավ հանգստանալու: Առջևում ամառ է, իսկ ամառը միշտ բարեհաջող պայմաններ է ստեղծում այդ լավ հանգստի համար: Եվ հիմա հաստատ բոլորիս տանջում է այն հարցը, թե ինչպե՞ս լավ անցկացնել ամառը: Ճիշտ է, գուցե մեր` ծով գնալու երազանքները անկատար մնան ինչ-ինչ պատճառներով, բայց դա հո չի՞ նշանակում, որ ամեն ինչ կորած է: Մենք միասին կկազմակերպենք անմոռաց արձակուրդներ հենց այն վայրում, որտեղ ապրում ենք:Առաջին հերթին պետք է հիշել, թե ինչ էիր ցանկանում անել դասերի ընթացքում, բայց ժամանակը ոչնչի չէր բավականացնում: Գուցե ցանկանում էիր անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզուներ սովորել, գուցե կիթառ նվագել սովորել: Հիշիր և գրի առ, որովհետև հիմա դրանք կատարելու իսկական ժամանակն է:Առավոտյան պետք չէ երկար քնել: Չնայած հասկանում եմ, որ շատ ես կարոտել առանց զարթուցիչի արթնանալուն, բայց հիշիր` ինչքան ուշ արթնանաս, այնքան ծույլ ես լինելու ամբողջ օրվա ընթացքում:Առավոտյան նախավարժանքը քեզ կթարմացնի: Ու քանի դեռ արևը չի հասցրել շատ ճառագայթներ ուղարկել, կարող ես դուրս գգալ և զբոսնել, բայց ոչ մի դեպքում չվազել:ամառՑերեկային ժամերին խորհուրդ է տրվում մնալ տանը: Հաստատ ուսուցիչդ մի քանի գիրք հանձնարարած կլինի, չէ՞: Շատ հարմար պահ է ընթերցանության համար: Հուսով եմ` չես տրտնջա, որովհետև արդեն գիտես, թե գիրքը որքան օգտակար է: Ընթերցանությունն ավարտելուց հետո կարող ես մայրիկին օգնել խոհանոցում: Լավ կարդա. ոչ թե խանգարել, այլ օգնել:Մեկ ժամ կարող ես անցկացնել համակարգչի առաջ. խաղեր խաղալ, հետաքրքիր տեղեկություններ ստանալ և այլն:Ամռանը շատ համերգներ և բարեգործական միջոցառումներ են կազմակերպվում, որոնք ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել: Մայրիկին խնդրիր քեզ տանել կրկես, թատրոն կամ էլ ուղղակի զբոսնել` ծանոթացնելով երևանյան փողոցների, հայտնի արձանների հետ: Չմոռանանք նաև ընկերների հետ պիկնիկ կազմակերպելու մասին: Բնության գրկում և ընկերների շրջանում ուղղակի անհնար է վատ տրամադրություն ունենալ: Վերցրեք ձեզ հետ օճառե պղպջակներ և ամբողջ այգին ողողեք ուրախ տրամադրությամբ:Արձակուրդների ժամանակ նաև շատ տաղանդներ են բացահայտվում: Վերցրու ջրաներկ և փորձիր նկարել, տանը մաքրություն անելուց հետո հավաքիր անպետք իրերը և փորձիր պատրաստել handmade իրեր:Երեկոյան պետք է բակ իջնել և այքան խաղալ, մինչև մայրիկը ձայն չտա:Իսկ երբ, սեպտեմբերին գնանք դպրոց, ուսուցչի հանձնարարած շարադրության մեջ հաստատ շատ բան կունենանք գրելու:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1228 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar