Ինչպե՞ս կյանքը դարձնել ավելի հետաքրքիր - 3 Ապրիլի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 3 » Ինչպե՞ս կյանքը դարձնել ավելի հետաքրքիր
23:11
Ինչպե՞ս կյանքը դարձնել ավելի հետաքրքիր

Ձեզ ենք ներկայացնում անգին կանոնները, որոնք ձեր կյանքը էլ ավելի դրական կդարձնեն՝

Գործեք անհապաղ.

Եթե դուք ​​ցանկանում եք  ինչ - որ մեծ բան անել մի գեղեցիկ օր, հիշեք` այդգեղեցիկ օրը հենց այս օրն է. Ջորջ Լուկաս 

Հավատացեք ձեր հաջողությանը` անկախ ամեն ինչից.

Կյանքում ապրելու ընդամենը երկու միջոց կա. առաջինը` կարծես թե հրաշքներ գոյություն չունեն, երկրորդը՝  ասես թե շուրջբոլորը միայն հրաշքներ են Ալբերտ Էյնշտեյն
 Ժամանակ հատկացրեք ձեր  երազանքներին, թեկուզ մեկ ժամ` բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը- հաջողության գրավականն է :
Ցանկացած «լավ ժամանկաշրջանը»  արդյունք է նախկինում կատարած ձեր համառ աշխատանքի և ինքնանվիրման: Այն, ինչ դուք անում եք այսօր դա վաղվա գրավականն է: Եթե ուզում եք վաղը նույնպես պտուղներ ճաշակել, ուրեմն սերմերը ցանեք ամեն աստծո օր: Եթե նույնիսկ մեկ անգամ հապաղեք ապա անխուսափելիորեն ետ եք գլորվելու: Դոնալդ Տրամպ
Արեք միայն այն ինչն ամենից շատ եք սիրում, սա կհանգեցնի հաջողության:
Յուրաքանչյուր օր ես նայում էի հայելու մեջ ու հարցնում՝ «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ կցանկանաի անե՞լ  այն, ինչ որ հիմա անում են», իսկ պատասխանը տարիների ընթացքում միշտ «ոչ» է եղել.
-Ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել:  Սթիվ Ջոբս 
 Երբեք ձեռքներդ վայր չդնեք
 Մեր ամենամեծ թերությունը դա չափազանց շուտ ձեռքներս վայր դնելն է, իսկ հաջողության հասնելու լավագույն ուղին ևս մեկ անգամ փորձելն է:  Թոմաս Էդիսոն

Փոխեք ինքներդ ձեզ:

«Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ»: Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: Եվ դրա շնորհիվ աշխարհը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:

Վերահսկեք ինքներդ ձեզ:

«Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել»: Այն, ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում, կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ կամ բացասական վերաբերվել:

Ներեք ուրիշներին և գնացեք առաջ:

«Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ»: Չի կարելի օգնել մեկին՝ պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի:

«Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան»:

 Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է.

«Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել»:

Եղեք համառ:

«Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես»: Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

Հիշե՛ք՝ հումորը օգնում է դարձնել կյանքն ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին:

«Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ»:

Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց:

«Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթաքել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց»:

Եղեք ներդաշնակ:  

«Երջանկությունն այն է, ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»:

Շարունակեք աճել և զարգանալ:

«Անընդհատ զարգանալը կյանքի և մարդու օրենքն է»:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1219 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar