Ինչպե՞ս գրավիչ լինել ձմռանը - 26 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 26 » Ինչպե՞ս գրավիչ լինել ձմռանը
13:16
Ինչպե՞ս գրավիչ լինել ձմռանը

Ձմռան ցուրտը եւ ձյունը շատ անգամ չեն տրամադրում գեղեցիկ հագնվելուն: Առավոտյան արթնանալիս ուզում ես արագ մի տաք բան գցել հագդ ու դուրս գալ տնից` մոռանալով գեղեցկության մասին: NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է մի քանի խորհուրդ` ձմռանը տաք հագնվելու եւ միեւնույն ժամանակ գրավիչ մնալու համար:

Սկսենք գլխարկից: Ձմռանը մեր վարսերը պաշտպանության կարիք ունեն, ուստի անգամ եթե չեք էլ մրսում, վարսերի որակը պահպանելու համար պետք է գլխարկ դնել: Շատ աղջիկներ գլխարկի տակ քողարկում են չլվացված, չխնամված վարսերը, բայց շատ իզուր: Պետք չէ հույսը դնել գլխարկի վրա` մտածելով, որ այն կծածկի մեր ծուլությունը: Անկախ նրանից` գլխարկ կդնեք, թե ոչ, վարսերը տանից դուրս գալիս անպայման պետք է հարդարել: Եվ, հետո, ի՞նչ իմանաս, թե երեկոյան ինչ անկնկալ հրավեր կստանաս:

Շարֆ: Հաստ եւ տաք շարֆը նույնպես կարեւոր է ցրտին դիմակայելու համար, սակայն պետք չէ շարֆով փաթաթել դեմքը: Նախ, դեմքի մաշկի համար դա վատ է, քանի որ դուք արտաշնչում եք շարֆի մեջ, որը պահում է խոնավությունը ձեր դեմքի վրա, ինչն այդքան էլ խրախուսելի չէ: Բացի այդ, այդ կերպ կփչացնեք դիմահարդարումը: Եվ, հետո, դեմքն ամբողջությամբ շարֆով ծածկելով, դժվար թե գրավիչ տեսք ունենաք:

Ձեռնոցներ: Սրանք ոչ միայն ձեռքերը տաք պահելու համար են, այլեւ անչափ էլեգանտ տեսք են հաղորդում: Այդ է պատճառը, որ շատ հաճախ երեկոյան զգեստների հետ ձեռնոց են կրում, ուստի գրավիչ լինելու համար ընտրեք կաշվից կամ նուրբ կտորից կարված ձեռնոցներ, իսկ ջերմության համար` գործվածները, որոնք ցանկալի է, որ լինեն մինիմալիստական ոճի մեջ:

Տաք սվիտերներ: Այս ձմռանը շատ նորաձեւ են գործված սվիտերները, որոնցից կարող եք ընտրել ամենաէլեգանտները եւ կառուցվածքն ընդգծողները:

 



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1502 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar