Ինչպե՞ս են առաջացել մանեկենները - 28 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ինչպե՞ս են առաջացել մանեկենները
22:11
Ինչպե՞ս են առաջացել մանեկենները

Ինչպե՞ս են առաջացել մանեկենները

Առանց մանեկենների այժմ դժվար է ներկայացնել յուրաքանչյուր հագուստի կամ աքսեսուարների խանութ:
Պարզվում է՝ մանեկեններն ավելի հնամյա են, քան ենթադրվում էր, քանի որ դեռ Թութանհամոնի դամբարանում հայտնաբերվել էին նրա իրանաքանդակները, իսկ դրանց կողքին գտնվում էին հագուստի կոմպլեկտներ:
Վաճառքի զարգացման և ապրանքների ցուցադրման համար մանեկենների կիրառումը կատարվեց ավելի ուշ` արդեն 18-րդ հարյուրամյակում:
Ֆրանսերենից թարգմանաբար ‹‹մանեկեն›› բառը այդքան էլ չի համապատասխանում «տիկնիկին», այն նշանակում է «անճոռնի, թզուկ»:
Խանութներում ցուցադրության համար ի սկզբանե օգտագործվում էին դերձակների մանեկենները, որոնք պատրաստվում էին պապյե-մաշեից կամ էլ ծառից: Իսկ արդեն 100 տարի անց ֆրանսիացիները կարողացան տեսնել մոմից պատրաստված մանեկեններ, որոնք տեղադրվում էին ամենախոշոր հանրախանութներում: Սակայն այս մանեկենները շատ քմահաճ էին և կախված էին շրջակա ջերմաստիճանից: Խիստ ցուրտ եղանակին դրանք ճաքճքում էին, իսկ տաք եղանակին` հալչում:
Ժամանակի ընթացքում պլաստիկան եկավ փոխարինելու մոմե մանեկեններին: Այսօր խանութների կողքով անցնելիս հանդիպում ենք տարբեր հասակի, տարբեր դիրքերով դրված և շատ գեղեցիկ համադրված հագուստներով մանեկենների:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 791 | Ավելացրեց: Axvan15 | Գնահատական: 3.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar