Ինչպե՞ս չդառնալ բամբասանքի զոհ և ուշադրություն չդարձնել դրանց - 25 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 25 » Ինչպե՞ս չդառնալ բամբասանքի զոհ և ուշադրություն չդարձնել դրանց
16:24
Ինչպե՞ս չդառնալ բամբասանքի զոհ և ուշադրություն չդարձնել դրանց

Գրեթե անհնար է: Սխալներ թույլ չի տալիս նա, ով ոչինչ չի անում, զոհ չի դառնում նա, ով նույնպես ոչինչ չի անում: Բայց և անգործ մարդու մասին կարող են բամբասանքներ տարածել: Անբասիր մարդկանց մասին բամբասողները մտածում են, որ «այնուամենայնիվ, այնտեղ ինչ որ բան պետք է լինի»: Ի՞նչ անել:

Թիկունք ստեղծել: Պետք է առաձնացնել մարդկանց. ում կարծիքն է քեզ համար կարևոր և նրանց, որոնց կարծիքը քեզ քիչ է անհանգստացնում: Մտերիմներդ կարող են շատ հարցերում հասկանալ և ներել քեզ: Եթե ունես մտերիմ ընկերուհի, ծնողներ, եղբայր կամ քույր, ընկեր և փափուկ արջուկ, ովքեր սիրում և գնահատում են քեզ, ապա ունես ամուր հենարան, որպեսզի արհամարհես, ուշադրություն չդարձնես բամբասողներին: Հիշի°ր. մտերիմների հետ չի կարելի խորամանկել:

Չսխալվել: Անհավանակա՞ն է: Իհարկե, անհնար է: Բայց, օրինակ, կարելի է սովորել չներքաշվել հիմար պատմությունների մեջ: Պետք չէ խառնվել ուրիշների հարաբերություններին, քանի դեռ իրենք քեզ չեն խնդրել դա: Դժվար չէ:

Ուղղել սխալները: Թյուրիմացության պատճառով առաջացած սխալները պետք է ուղղել անմիջապես, հակառակ դեպքում բարենպաստ հող է ստեղծվում բամբասանքի համար: Խղճիդ հանգստության համար, որքան էլ դժվար լինի, ինքդ մոտեցիր նրան, ով սխալ տեղեկատվության հիման վրա վիրավորել է քեզ: Բացատրիր, որ դու մեղավոր չես, թյուրիմացություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսդ էլ վատ եք զգում ձեզ: Եթե չհասկացվես, դա արդեն քո խնդիրը չէ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 680 | Ավելացրեց: ♥Lid♥ | Գնահատական: 3.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 Lilitik • 10:45, 26.10.2012
Lavner shaaaaat 9
avatar
2 Lilitik • 10:46, 26.10.2012
6 6 6 6 Lavner shaaaaaat!!!
avatar
3 ♥Lid♥ • 18:25, 26.10.2012
9 9 9 9 9 9
avatar
4 ♥Lid♥ • 18:26, 26.10.2012
6
ComForm">
avatar