Ինչպե՞ս բացատրել երեխային, թե ինչ է սեքսը - 10 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 10 » Ինչպե՞ս բացատրել երեխային, թե ինչ է սեքսը
01:09
Ինչպե՞ս բացատրել երեխային, թե ինչ է սեքսը
Երեխաների հետ խոսակցությունը, թե որտեղից և ինչպես են իրենք ծնվում, բավականին կարևոր է: Հոգեբանները հավաստիացնում են, որ երեխան դա պետք է իմանա, հատկապես, եթե նա ինքն է դրա մասին հարցնում, գրում է hatminya.am-ը: Հարց է ծագում միայն, թե ինչպե՞ս դա ասել:

Բազմաթիվ ծնողներ խուսափում են այդ խոսակցությունից, սակայն դա սխալ է: Անհրաժեշտ է մանրակրկիտ մտածել, թե կոնկրետ ինչ և ինչպես պետք է այդ ամենը նրան ասել: Հարկավոր է խոսել երեխայի համար մատչելի բառերով: Եթե ծնողը այդ պահին չի կարողանում գտնել ճիշտ բառեր, ապա անհրաժեշտ է ոչ թե ստել կամ ավարտել խոսակցությունը, այլ պարզապես ասել, օրինակ. "Ինձ ժամանակ է պետք մտածելու համար: Խոստանում եմ` մենք մի քիչ հետո կխոսենք դրա մասին": Եթե, այդուհանդերձ, դժվար է լինում կողմնորոշվելը, ապա կարելի է դիմել մանկական հանրագիտարանների, տեսահոլովակների օգնությանը:

Որպես կանոն, ծնողներն այս հարցում կրկնում են միևնույն սխալները: Այդ իսկ պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս վարվել հետևյալ կերպ.

- Խոսակցության ընթացքում երեխային աշակերտի նման չնստեցնել իրենց դիմաց և չասել. "Դե բալիկս, ժամանակն է եկել, որ դու իմանաս, թե ինչ է սեքսը":
- Չարժե ստել` հեքիաթներ պատմելով արագիլի մասին:
- Չարժե լռել այդ թեմայի շուրջ:
- Պետք չէ երեխային խնդրել վերարտադրել իր լսածը:
- Չարժե այդ երևույթը չափազանցնել:
- Չարժե նաև հետաձգել սեռական հարաբերությունների մասին խոսակցությունը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 973 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar