Ինչու էր տնից փախել գյումրեցի աղջիկը - 21 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 21 » Ինչու էր տնից փախել գյումրեցի աղջիկը
17:16
Ինչու էր տնից փախել գյումրեցի աղջիկը

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել: Իսկ թէ ինչու էր աղջիկը փախել հայրենի տնից ու քաղաքից և հասել նախ Արարատի մարզ, ապա` մայրաքաղաք, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, երկու հիմնական վարկած է շրջանառում: Դրանցից առաջինի համաձայն` Քրիստինան ընկեր է ունեցել, որը զորակոչվել է բանակ: Աղջիկն էլ որոշել է գնալ նրան տեսության: Եվ քանի որ երիտասարդն Արարատի մարզի զորամասում է զինվորական ծառայություն անցնում, Քրիստինան Գյումրիից նախ այստեղ է եկել, ապա, Գյումրի վերադառնալու փոխարեն, մոլորվել ու հասել է Երևան: Հաջորդ վարկածն արդեն բոլորովին ռոմանտիկ չէ: Դրա համաձայն՝ աղջիկը հարում է էմո շարժմանը: Եվ նրա՝ տնից փախչելու ու ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում շրջելու պատճառը հենց դա է եղել: Հիշեցնենք՝ Քրիստինային իրավապահները երեկ էին հայտնաբերել Երևանում, այն բանից հետո, երբ նա զանգահարել էր տուն, խոսել տատիկի հետ և խնդրել օգնել իրեն տուն վերադառնալ: Ի դեպ, հետաքրքրական է, որ, մեր ունեցած տեղեկություններով, աղջիկը տատիկին ասել էր, թե Գյումրիում է:


 Նյութի աղբյուր՝ pastinfo.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 910 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar