Ինչու են վատ սովորողները կյանքում ավելի հաջողակ քան գերազանցիկները - 27 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 27 » Ինչու են վատ սովորողները կյանքում ավելի հաջողակ քան գերազանցիկները
23:12
Ինչու են վատ սովորողները կյանքում ավելի հաջողակ քան գերազանցիկները

 90-ականների սկզբին հասարակարգի փոփոխության հետ մեկտեղ մի իրավիճակ ստեղծվեց, երբ, այսպես կոչված, գերազանց սովորողները դարձան աղքատ գիտնականներ, ուսուցիչներ, ինժեներներ և այլն: Այնինչ` երեքներով սովորղները հանկարծ դարձան հաջողակ գործարարներ: Այս իրավիճակի պատճառն, իրականում, բավականին պարզ է. 

1.Կարևոր են ոչ միայն գիտելքիները, այլ դրանք կիրառելու ունակությունը: 
2.Բացի այդ` պետք է կարողանալ ճիշտ բաշխել ժամանակը, այն ինչ-որ օգտակար բանի վրա ծախսել: Այսպես` երեքներով սովորող խուլիգանի հավաքական կերպարը հետևյալն է. նա մարդ է, ով առավելագույն արդյունք է ստանում քիչ ջանքեր ներդնելով, նրա ՕԳԳ-ն բավականին բարձր է: Նա ավելորդ տեղեկություններ չի հավաքում, օգտագործում է այն, ինչ ունի: Նա առաջ է գնում ոչ թե գիտելիքների, այլ իր կոմունիկացիոն ունակությունների միջոցով: Նա սովորում է ադապտացվել կայքնի իրավիճակներին և մինիմալ նիշ ստանալ այն դեպքերում, երբ դա գրեթե անհնար է: Դպրոցը տվյալ պարագայում սովորեցնում է երեխային, թե ինչպես դուրս գալ դժվար իրավիճակներից և հստակ հասկանալ, թե ինչ է նա ուզում կյանքից: Գերազանց սովորողը գրեթե միշտ սովորում է, սակայն նրա ՕԳԳ-ն ավելի ցածր է: Նա շատ գիտելիքներ է ստանում, որոնք այնքան էլ օգտակար չեն նոր իրականության մեջ: Բացի այդ ժամանակ չունենակու պատճառով շփման բացակայությունը նվազեցնում է նրանց կոմունիակցիոն ունակությունները և կյանքում դարձնում ոչ մրցունակ:  

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 612 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar